ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրետե կղզում ստեղծել են աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Potokmedia.ru-ն գրում է, որ Հունաստանի Կրետե կղզում գիտնականները սկսել են պերովսկիտային մարտկոցների վրա հիմնված արևային ֆերմայի լայնածավալ փորձարկումները:

Այնտեղ ստեղծվել է աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերման: Հետազոտության համար Կրետեում հավաքվել են ինը արևային մարտկոցներ՝ գրաֆենի երկչափ նյութի՝ պերովսկիտի հիման վրա: Մարտկոցների երկարությունը հասնում է 50 սանտիմետրի, և յուրաքանչյուրը ներառում է 40 մոդուլ։

Ամբողջ աշխարհի գիտական ​​հանրության անդամները կհետևեն այդ փորձին: Պերովսկիտները համարվում են հեռանկարային նյութ արևային մարտկոցների համար երկու գործոնի պատճառով, որոնք են արտադրության հեշտությունը և տեղադրման հեշտությունը:

Պերովսկիտի օպտիկական հատկությունները փոխելու համար բավական է մի փոքր կարգավորել դրա կազմը արտադրության փուլում: Այդ նյութն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը բազմաթիվ այլ փորձարկումների ժամանակ, ինչպես նաև այն կարելի է օգտագործել սովորական ապակուց չտարբերվող արևային մարտկոցներ պատրաստելու համար։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք`  87-57, (010) 44-00-55
էլ. փոստ`  [email protected]

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular