1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել». Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահը նախօրեին անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի երկայնքով նոր երթուղու շինարարական աշխատանքներին, նշել է, որ վերջին 6-7 ամիսներին, շինարարական ընկերության ներկայացուցիչների աշխատանքն առանց ռուս խաղաղապահների ուղեկցման է իրականացվել և նրանք տեղում հնարավորություն են ունեցել շփվելու տեղի հայ բնակիչների հետ։

Խոսքի ընդհանուր միտքն այն է, որ այդ ընթացքում հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամություն չի եղել, նորմալ հարաբերություններ են հաստատվել և ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտություն էլ չի եղել։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք Ալիևի խոսքի քարոզչական զեղումները, ապա քաղաքական իմաստով բավականին վտանգավոր գաղափարի մասին է անոնս արվել։

Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։

Եթե նկատի ունենանք, որ Արցախում խաղաղապահների տեղակայման 5-ամյա ժամկետի ավարտին 3 տարի է մնացել, բնականաբար հասկանալի էր, որ արդեն հիմք է նախապատրաստվում խաղաղապահների ժամկետի չերկարացման կամ երկարացման դիմաց մեծ գին պահանջելու համար։

Իսկ հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակության ուղղված ցանկացած քայլ, ծրագիր ինքնին ողբերգություն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular