ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում դի կա, հայտնում է shamshyan.com-ը։ 

Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ռ. Վ.-ի դին:

Ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: Հաշվի առնելով դեպքի որոշ հանգամանքներ, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ: Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է, քանի որ ինքնասպանության մասին ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular