ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՅՈՒՆԻՍԵՖ–ը ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան, տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական էջից։

Նշվում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստան է առաքել պլանավորված սառցային շղթայի սարքավորումների վերջին խմբաքանակը` 5 գերսառը սառցարան, 205 սառցարան և 110 սառնարան։

Գերսառը սառցարաններն ունեն մինչև 300 լիտր տարողունակություն և նախատեսված են -86°C ծայրահեղ ցածր ջերմաստիճան պահանջող պատվաստանյութերի պահպանման համար: Սառցարաններն, իրենց հերթին, ապահովում են պատվաստանյութերի և այլ բժշկական արտադրանքի պատշաճ պահպանումը -25˚-15˚C ջերմաստիճանային պայմաններում, իսկ սառնարանները պատվաստանյութերը կպահեն +2˚+8˚C ջերմաստիճանային պայմաններում:
 
«Այս աջակցությունը տրվել է ի լրումն ապրիլին հատկացված 80 սառնարանների, 285 սառցարանների և մայիսին առաքած 3 սառցե սենյակների: Բոլոր սառցարաններն ու սառնարանները բաշխվելու են ՀՀ առողջապահության առաջնային օղակի 250 հաստատություններին»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա հայտնել է նաև, որ սառցե սենյակները տեղադրվելու են Երևանում, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում՝ ապահովելով պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր համայնքներում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular