Ծանոթ ու միարժամանակ անհայտ…«Զապորոժեց» ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սովետական Միության ամենատարածված փոքրիկ ավտոմեքենաներից մեկը, որը մեծ հաջողություն է ունեցել բնակչության հետ, դա ЗАЗ -965- ն է, որն ավելի շուտ ժողովրդին հայտնի է «Զապորոժեց» կամ պարզապես «կուզիկ» անունով: 1960-1969 թվականների ընթացքում սովետական ավտոմոբիլային արդյունաբերությանը հաջողվել է արտադրել այդ մոդելի ավելի քան 320 000 մեքենա: «Զապորոժեց» ավտոմեքենայի պատմությունը սկսվել է սովետական քաղաքացիների հսկայական թվով հեռագրերով և նամակներով , որտեղ մարդիկ հայտնել են բնակչության համար էժան մեքենա ստեղծելու և արտադրելու անհրաժեշտության մասին: Այդ իսկ պատճառով այդ ավտոմենքենան կարելի է անվանել իսկապես ժողովրդական մեքենա: 20-րդ դարի 50-ականների կեսերին դադարեցվել է «Москвич-401» ապրանքանիշի 4 ուղևորի համար նախատեսված մարդատար ավտոմեքենաների արտադրությունը: Փոխարենը սկսել են արտադրել «Москвич-402»-ը, որը արդեն ավելի մեծ չափերի էր, և համապատասխանաբար գինը գրեթե կրկնապատիկ, ինչը և սպառողներին էապես դուր չէր գալիս: Այդ իրավիճակը բերել է ավելի մատչելի փոխադրամիջոց ստեղծելու անհրաժեշտության: Այդպես էլ սկսվել են «մարդկանց համար» նախատեսված նոր ավտոմեքենայի ստեղծման աշխատանքները: Սկզբից ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, և որպես արդյունք ЗАЗ -965-ի նախատիպ է դարձել իտալական արտադրության Fiat 600-ը և դրա հիման վրա էլ ստեղծվել է նոր սովետական ավտոմեքենան: Նշենք, որ սկզբում «Զապորոժեցը» կոչվում էր ԱՄՆ-ի այն գիտահետազոտական ինստիտուտի անունով, որը մեքենայի վրա աշխատելիս համագործակցել է մոսկովյան ավտոմոբիլաշինական գործարանի հետ: Մեքենայի փոքր չափսերին հասնելու համար որոշվել է շարժիչը տեղադրել հետևի մասում, ինչը թույլ է տվել առանձին տրանսմիսիա չտեղադրել:
Հետաքրքիր ձևով է որոշվել այդ «կուզիկի» արժեքը: Համեմատական համարժեք է վերցվել այդ ժամանակվա մեկ շիշ օղու գինը: Քանի որ 1961 թվականին տեղի ունեցած դենոմինացիայի արդյունքում մեկ շիշ օղու գինը 18 ռուբլուց դարձել էր մեկ ռուբլի 80 կոպեկ ստացվել է, որ 1960-1961 թվականներին 18 000 ռուբլի արժեցող ավտոմեքենայի գինը 1961 թվականից հետո իջել է մինչև 1800 ռուբլու։ Մի խոսքով ավտոմեքենան գնահատվել է 1000 շիշ օղի։ Եթե հաշվի առնենք բնակչության եկամուտները, ապա այդ մեքենան գնելու համար պահանջվել է մոտ 15 ամսվա միջին աշխատավարձ, այսինքն «Զապորոժեցը» գնելու համար սովետական քաղաքացին հեշտությամբ կարող էր կուտակել նման գումար։ ЗАЗ -965-ը իր «Զապորոժեց» անունը ստացել է այն ժամանկ, երբ ավարտվել են բոլոր նախագծահաշվարկային աշխատանքները և կազմակերպվել է զանգվածային արտադրություն: Այնպես է ստացվել, որ ЗАЗ -965-ի արտադրությունը տեղի չի ունեցել Մոսկվայի ավտոմոբիլաշինական գործարանում, քանի որ այդ ժամանակ այն ամբողջությամբ զբաղվում էր այլ մոդելների ավտոմեքենաների արտադրությամբ։ «Կուզիկ»-ին սկսել են արտադրել Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում գտնվող ավտոմեքենաշինական գործարանում, որը նախկինում արտադրում էր գյուղատնտեսական մեքենաներ: Մեքենան ստացել է ЗАЗ -965 ապրանքանշանային անվանումը: Այդ ավտոմեքենայի առանձնահատկությունն այն էր, որ նրա հետևի մասում ձևավորվել էր մի յուրահատուկ «կուզ», որի հետևանքով էլ այն ստացել էր «կուզիկ» մականունը: Ներկայումս «Զապորոժեց»-ները այնքան տարածված չեն, որքան նախկինում էին: Բայց հիմա էլ այս «կուզիկ»-ին կարելի է երբեմն տեսնել փողոցներում։ Ավելին, «Զապորոժեց»-ի լավ պահպանված նմուշը ներկայումս կարող է ավելին արժենալ քան շատ այլ մեքենաներ: Բանն այն է, որ ЗАЗ -965-ը ժամանակակից աշխարհում համարվում է արդեն գոյություն չունեցեղ ԽՍՀՄ պետության լեգենդար ժողովրդական ավտոմեքենան և այցեքարտերից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am