1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիբանանն աշխարհի ամենազայրացած երկիրն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

365info.kz–ն գրում է, որ ամերիկյան Gallup սոցիոլոգիական ընկերության ուսումնասիրության համաձայն, որոնք հիմնված են 2021 թվականի վերջից մինչև 2022 թվականի կեսերի տվյալների վրա, Լիբանանը, Թուրքիան և Հայաստանը աշխարհի «ամենադժգոհ և նյարդայնացած» երկրների թվում են։

Բանն այն է, որ լիբանանցիները պետք է գործ ունենան համատարած կոռուպցիայի և վատ կառավարման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի, 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունի և Covid-19–ի համաճարակի հետ: Այդ ամենի արդյունքում Լիբանանը դարձել է աշխարհի ամենանյարդայնացած երկիրը: Ավելի քան հարյուր նահանգներում քաղաքացիների հույզերը վերլուծելուց հետո Վաշինգտոնում գործող Հասարակական կարծիքի ինստիտուտը պարզել է, որ արաբական այդ հանրապետությունում հարցվածների 49 տոկոսը պարբերաբար զայրույթ է զգում:

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Թուրքիան (48%), որտեղ Gallup-ի փորձագետները ներքին գրգռվածության բարձր մակարդակը կապում են ռեկորդային ինֆլացիայի, գների աճի և գործազրկության հետ։

Հայաստանը (ինչպես և Իրաքը) երրորդ տեղում է զայրույթի 46 տոկոս մակարդակով երկրում քաղաքական լարվածության,  Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով մարդկանց հոգեբանական տրավմաների հետևանքների պատճառով։

Այս քառյակին հաջորդում են Աֆղանստանը (41%) և Հորդանանը (35%): Մերձավոր Արևելքից դուրս միակ այն երկու երկրները, որոնք հայտնվել են զայրացածների թոփ 10–ակում , Աֆրիկայի Մալին և Սիերա Լեոնեն են, որոնք զայրույթի 35 տոկոս մակարդակ ունեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular