Քաղաքագետ Բրեդիխին. Ռուսաստանը և որոշ տարածքներ պետք է աշնանը ստորագրեն միութենական մեծ պայմանագիր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Sm.news-ը գրում է, որ Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ստեղծել Խորհրդային Միության տեսքով ինքնիշխան պետությունների ասոցիացիա: Այդ մասին գրել է «Политобзор» հրատարակությունը։ Այդ կապակցությամբ քաղաքագետ Անտոն Բրեդիխինը պարզաբանել է, թե ո՞ր տարածքները կարող են ներառվել նշված միավորման մեջ։
Նրա խոսքով այդ նախաձեռնությունը բարդ քայլ է 2022 թվականի աշնանը միութենական մեծ պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ «Նոր միութենական պետությունը պետք է ներառի Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինայի ազատագրված տարածքները, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը։ Որպես քննարկման մաս մնում է Հայաստանն ու Ադրբեջանը և, հնարավոր է, Ղազախստանը»,- ասել է Բրեդիխինը։ Ընդգծվել է, որ ամեն ինչ հաջորդաբար է լինելու։ Չէ՞ որ ԽՍՀՄ-ը միանգամից չի ստեղծվել։ Սկզբում փորձ է արվելու այդ նախաձեռնությունը «փաթեթավորել» իրական օրենսդրական ֆորմատի մեջ, հետո կարելի է պայմանագիրը ստորագրել։ «Գլխավորն այն է, որ պետք է լինի քաղաքական ինտեգրացիա, այստեղ խոսքը Եվրասիական միության մասին է, որն, ըստ էության, գործում է։ Տվյալ դեպքում ստեղծվել են նոր պետական կազմավորման քաղաքական կառավարման միասնական կենտրոններ»,- պարզաբանել է քաղաքագետը։