ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը պատրաստվում է սեպտեմբերին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որին չնայած ամառային արձակուրդներին, արդեն իսկ պատրաստվում են թե՛ Ազգային ժողովի ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, ընդ որում փաստ է, որ իշխանությունները շատ ավելի լավ և հետևողականորեն են պատրաստվում նստաշրջանին, ոչ միայն իրենց անհրաժեշտ և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից բխող օրինագծեր են մշակում, այլև փորձում են ընդդիմությանը ներքաշել տարբեր մանիպուլյացիաների, «մուտիլովկաների» դաշտ, լրատվական իրենց քարոզչամիջոցներով ընդդիմությանը վարկաբեկող տեղեկություններ են տարածում, նաև փորձում են տպավորություն ստեղծել, թե գործող Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ոչ մի բանի համար պիտանի չեն։

Մասնավորապես իշխանությունն ինքն է շրջանառության մեջ դրել տեղեկությունը, թե իբր ընդդիմությունը չի կարողանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ ստորագրություններ հավաքել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին լրացել է Նիկոլ Փաշինյանի մեկամյա ժամկետը, և այլևս Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդը կարող է անվստահության գործընթաց սկսել խորհրդարանում։

Անցած տարվա խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությանը մի պահ հաջողվել էր հավաքել առնվազն մեկ երրորդը, ինչը թույլ կտա գոնե անվստահության գործընթաց սկսել և պայմանավորվել իշխանության ներսում գտնվող տարբեր անձանց հետ՝ նրանց քաշելով իրենց կողմը։ Սակայն վերջին իրադարձությունները, «Դիմադրություն» շարժման տապալումը, և ընդդիմադիր խմբակցության շարքերից երկու պատգամավորների հեռանալը, լիովին խանգարել են նման հնարավորությանը։ Ընդդիմությունը չունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդը և չի կարող նույնիսկ անհրաժեշտ ստորագրություններ հավաքել անվստահության գործընթաց նախաձեռնելու համար։ Հետևաբար օրենսդրական միջոցներով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հնարավորությունը հավասարվել է զրոյի։

Ըստ էության, ընդդիմության հայտարարությունները՝ սեպտեմբերին Ազգային ժողով սեփական օրակարգով գնալու մասին, առնվազն լուրջ չեն կարող դիտարկվել քաղաքագիտական շրջանակների կողմից։ Դրանք բացառապես քարոզչական բնույթի հայտարարություններ են։ Միակ ճանապարհը, որը դեռևս ունի ընդդիմությունը, դա փողոցն է, սակայն գարնանային ակցիաների տապալումից հետո, ընդդիմությունը պետք է շատ ավելի լուրջ և մարտավարական նոր քայլերով պատրաստվի փողոցային պայքարին։

Աղասի Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular