ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն անվտանգության հարցեր է քննարկել ԱԽ անդամների հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մեր օրակարգում այսօր անվտանգության ապահովման հարցերն են։ Զեկուցողը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է»,- ասել է նախագահը։

Խորհրդակցությանը մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular