ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի տարածքային ամբողջականության մասին։

«Սիրիայի մասնատումը կանխելու համար երկիրը պետք է ուժեղ վարչակազմ ունենա: Կամքը, որով հնարավոր կլինի իշխել երկրի յուրաքանչյուր անկյունում, հնարավոր է ձեռք բերել միայն միասնության և համերաշխության միջոցով»,-ասել է նա։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ-ի հետ մշակվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության գրաֆիկը, Չավուշօղլուն նշել է, որ իրենք այլ երկրների հետ օրացույց չեն ստեղծում։

«Իհարկե, մենք միշտ տեղեկացնում ենք այնտեղ գտնվողներին, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից, երբ սկսում ենք գործողությունը։ Ի վերջո, մեր նպատակը տարածքն ահաբեկիչներից մաքրելն է։ Մենք այդ գործողությունն անում ենք Սիրիայում, որպեսզի նրանց ազատենք ահաբեկիչներից, որոնք հարձակվում են մեզ վրա և ունեն անջատողական պլաններասել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայի քրդական կազմակերպությունների նպատակը Սիրիան մասնատելն է։

«Թուրքիան միշտ սատարել է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և պայքարում է, այդ երկրի բոլոր անջատողականների դեմ»,-ասել է թուրք դիվանագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular