1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Երիտասարդության միջազգային օր, Թայլանդ՝ Թագուհու ծննդյան և Մայրերի օր, Վրաստան՝ Դիդգորոբա, Զիմբաբվե՝ Պաշտպանության ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմա-օդային ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1670 –ծնվել է բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան։

1838 - ծնվել է ֆրանսիացի արևելագետ և հայագետ Օգյուստ Կարիերը։

1886 - ծնվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1921 - ծնվել է արձակագիր Գրիգոր Քեշիշյանը։

1926 - ծնվել է քանդակագործ Սարգիս Սարգսյանը։

1935 - ծնվել է բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը։

1937 –ծնվել է ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանը։

1950 - ծնվել է բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։

1951 –վախճանվել է գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը։

1975 - վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Թաթուլ Դիլաքյանը։

1979 - վախճանվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը։

1992– Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։

1996– վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը:

2000– վախճանվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։

2010- Երևան է ժամանել հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

2015-ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատել է դասալքության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան է եղել։

1121 —վրացական թագավորության զորքերի և արևմտյան-սելջուկական էմիր Մարդիայի բանակի միջև տեղի է ունեցել Դիդգորյան ճակատամարտը։

1604 —ծնվել է Ճապոնիայի սյոգուն Տոկուգավա Նեմիցուն։

1633 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Յակոպո Պերին։

1658 —Նոր Ամստերդամում կազմավորվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին ոստիկանական ջոկատը՝ Ռատելվախտը։

1681 —ծնվել է ազգությամբ դանիացի ռուս նավագնաց և բևեռային հետազոտող Վիտուս Բերինգը, որը հայտնաբերել է Բերինգի նեղուցը։

1900 –վախճանվել է հանրահայտ շախմատիստ Վիլհելմ Ստեյնիցը։

1927– տեղի է ունեցել Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։

1851– ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացել է արտոնագիր:

1865 —անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը առաջին անգամ վիրահատության ժամանակ օգտագործել է ֆենոլ, որպեսզի ախտահանի գործիքները և ձեռքերը, հետագայում այդ գործողության շնորհիվ հետվիրահատական բարությունների թիվը կրճատվել է երեք անգամ։

1883– Ամստերդամի կենդանաբանական այգում սատկել է վերջին կվագգան՝ պարկավոր գայլը։

1898 —Հավայան կղզիները անեքսիայի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

1949 —Լոնդոնում թռչունների պատճառով, որոնք թառել են Բիգ-Բեն ժամացույցի սլաքի վրա ժամանակը հետ է ընկել չորս ու կես րոպեով։

1930 —ծնվել է ազգությամբ հունգարացի ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը։

1954 –ծնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

1955– վախճանվել է գերմանացի ճանաչված գրող Թոմաս Մանը։

1964– վախճանվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հանդիսանում է Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ:

1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացրել Կիպրոսին։

1981 - վաճառքում է հայտնվել անհատական IBM PC համակարգիչը, որի արժեքը եղել է 1 565 դոլար։

1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվել է Օսութաքա լեռան մեջ, զոհվել է 520 մարդ, փրկվել է 4 մարդ։

1988 —ամերիկյան էկրաններ է բարձրացվել Մարտին Սկորցեզեի «Քրիստոսի վերջին տառապանքները» կինոնկարը, որը առաջացրել է կրոնական կազմակերպությունների զայրույթը։

1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։

2000 – Բարենցի ծովում վարժանքների ժամանակ խորտակվել է ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։

2018 —ՆԱՍԱՆ տիեզերք է ուղարկել Պարկեր արևային զոնդը Արևի մթնոլորտը և արևային քամիները հետազոտելու նպատակով։

2026 —Տեղի է ունենալու արևի լրիվ խավարում, որը նկատելի է լինելու Եվրոպայում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular