ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ։ Չնայած մտահոգություններին, որ կարող է կրկնվել Փառուխի դեպքերի միջադեպը, երբ պատգամավորներին Լաչինի անցակետից հետ վերադարձրեցին՝ թույլ չտալով մուտք գործել Արցախ, նրանք երեկ անարգել անցել են։ Իսկ մի քանի օր առաջ Արցախ էր մեկնել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը: Արցախ մեկնածների թվում են Ագնեսա Խամոյանը, Արամ Վարդեւանյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը։ Նախատեսվում էր այց Աղավնո եւ Բերձոր: Աղավնոյում պատգամավորները հանդիպել եւ զրուցել են համայնքապետի հետ:

Այսօր նրանք Ստեփանակերտում են հանդիպումներ ունենալու: Սակայն պատգամավորները այցի մանրամասներն աշխատում են չհաղորդել, թերեւս վախենում են, որ խոչընդոտներ կստեղծվեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular