Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պնդում է իր նախապայմաններն ու սպառնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանությունները փորձում են համոզել, թե Թուրքիայի հետ բանակցություններ են վարում առանց նախապայմանների, Թուրքիայի նախագահն ու արտգործնախարարը հերթական անգամ հոխորտում են Հայաստանի հասցեին, նոր նախապայմաններ առաջ քաշում, մի բան էլ հաթաթա տալիս։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ՝ «Թուրքիան եղել և մնում է «ճշտի» կողմում, հանդես է գալիս «արդարության» օգտին։

Ճիշտն ու արդարությունը, ըստ Չավուշօղլուի, 44-օրյա պատերազմում Թուրքիայի վարքն է. «Այդպես էր Ղարաբաղի հարցում: Մենք տասնամյակներ շարունակ հայտարարում էինք ադրբեջանական հողերի օկուպացիայի անթույլատրելիության մասին, մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին, մեր երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ, բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, կողմնակալ են»,- ասել է Չավուշօղլուն։

Նույն համաժողովում ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նա անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և ասել. «Եթե Երևանը արձագանքի Բաքվի և Անկարայի «կառուցողական նախաձեռնություններին», ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»։

Ըստ էության, այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների խոսքը վկայում է, որ Թուրքիան հստակ նախապայման է առաջ քաշում։ Երևանը պետք է արձագանքի ոչ միայն Անկարայի նախաձեռնություններին, այլ նաև՝ Բաքվի, որոնք ըստ Էրդողանի՝ կառուցողական են։

Փաստացի հայ-թուրքական կարգավորման գործընթացը հերթական անգամ Թուրքիան առկախում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ամբողջական լուծումից։ Հակառակ դեպքում, ինչպես նշել էր Չավուշօղլուն, հակամարտությունը կարող է ամեն րոպե վերսկսվել։

Սպառնալիքներով և նախապայմաններով թուրք-ադրբեջանական տանդեմն իհարկե ձգտում է հասնել առավելագույնին, մինչդեռ զարմանալին Հայաստանի իշխանությունների վարքն է՝ ամեն գնով խաբել սեփական հանրությանը, թաքցնել իրական տեղեկատվությունն ու թշնամու պահանջները, կետ առ կետ, մաս առ մաս հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքը կամ ինքնիշխանությունը, Հայաստանը կախման մեջ գցել թշնամի պետություններից։

Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հայկական կողմ այլևս չկա, կա ընդամենը թշնամու բարեհաճության, մեծահոգության «հանձնված» մի վարչախումբ, որը պատրաստ է հանուն իշխանության պահպանման վերացնել Հայաստանը։ 

Մարատ Ավանեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ԱՄՆ-ը հայտարարել Է Ուկրաինային 2,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասինԻրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիրՆեթանյահուն Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են ՈւկրաինայինԱՄՆ օդային տարածքում ՉԺՀ-ի «հետախուզական օդապարիկի» հայտնվելը խախտում է միջազգային իրավունքը․ ՊենտագոնՈւրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար կոշտ ժամկետներ չկանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ«Ադրբեջանն ու Իրանը մոտենում են ռազմական հակամարտությանը»․ Silk Road BriefingՊակասել է սերը ընտանիքում, դրա համար արտաքին խառնակիչ ուժերը բաժանեցին այն․ ԱՀ թեմի առաջնորդի կոչըՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասինԻնչ ունեցվածք են հայտարարագրել ՊՆ նախարարն ու փոխնախարարներըԱԳՆ իրազեկումը Հայաստանի քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու մասինԳերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆՀՀ-ում ՌԴ դեսպանը Ջերմուկում ծանոթացել է սահմանային իրավիճակինԿալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը․ ՔԿ (տեսանյութ)Նեթանյահուն Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գործողություններն օգնում են ՈւկրաինայինԴավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնումԼատվիայի վարչապետի պնդմամբ, Հայաստանն օգտագործվում է հակառուսական սանկցիաները շրջանցելու համար․ «Ազատություն»Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնիցՈր ասում եք՝ ՌԴ-ն պետք է բացի միջանցքը, ինչո՞ւ չգնացիք ՌԴ․ փակողն էլ, պատասխանատուն էլ այնտեղ էինՄՊՀ-ն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ներդրել է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներՊեմզաշենում դի է հայտնաբերվելԱրտարժույթների փոխարժեքները փետրվարի 3-ի դրությամբՀայաստանում հակառուսական տրամադրությունները սրում է հենց Ռուսաստանը Պաշտպանության նախարարը բուռն գործունեության իմիտացիա է անում«Իրանը ռմբակոծելում Իսրայելը գործ չունի»«Լավրովն արդարացրել է Բաքվի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (03 փետրվար) Ցիկլոն է ներթափանցել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինԼույս չի լինելուԱլմաթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է. Արմեն ԱշոտյանԱշոցքի, Մարալիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում բուք էՆիդերլանդների ԱԳՆ ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքը վերաբացելու համարՀԱՊԿ-ն պարզաբանել է կազմակերպության խաղաղապահների կողմից խաղաղապահ գործողություններ իրականացնելու իրավական հիմքերըԻնչ ունեցվածք են հայտարարագրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու գրասենյակի ղեկավարներըՌԴ ՊՆ-ի հայտարարությունըԱրդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելուՓաստորեն, Սերգեյ Լավրովն ամեն ինչ անում է Ադրբեջանին և Թուրքիային սիրաշահելու համար․ Արմեն ԱյվազյանՍտացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչը ստեղծում է կոնկրետ խնդիրներ. Փաշինյանը՝ ՄիշուստինինՄենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում. ԱՄՆ սենատորը՝ Արցախի մասինԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարությունՌուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը․ ՄիշուստինՍուրեն Պապիկյանը ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալՓաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկերՀուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններինՊատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում․ ՎարդանյանԱլմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումըԿարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններՀՀ ԱԳ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայնության հարցերԿյանքից հեռացել է Ուենսդեյ Ադամսի դերակատար Լիզա ԼորինգըԵգիպտոսում շուտով կբացվի աշխարհի ամենաթանկարժեք թանգարանը
Ամենադիտված