ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում սկսվել են կավից աղյուսներ արտադրել հնագույն տեխնոլոգիայով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որդա պատմության վերածնունդն է. Հայաստանում մեկնարկել է կավե աղյուսների արտադրության հնագույն տեխնոլոգիայի վերստեղծման ծրագիր։ Հանրապետության վարպետներն աշխատում են Ֆրանսիայից ժամանած գործընկերների հետ։

Մի քանի թանգարան-արգելոցների տարածքում հավաքված կավը տարբեր համամասնություններով խառնվում է ավազի և ջրի հետ, նյութի ամրության համար ծղոտ է ավելացվում: Նման կերպ վարպետները փորձում են ստանալ աղյուսների ստեղծման կատարյալ բաղադրատոմսը:

«Մի քանի օր է աշխատում ենք նախագծի վրա՝ խառնում ենք, չորացնում, գնահատում։ Պարզ է դարձել, որ կավը, որը մենք հավաքել ենք Կարմիր բլուրի տարածքում, ամենից հարմարն է աղյուսների համար, նրա հատկությունները նման են ցեմենտի հատկություններին»,- ասել է կամավոր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանող Արմեն Պետրոսյանը։

Հին ուրարտական ​​տեխնոլոգիայի համաձայն կավը չի թրծվում։ Խորանարդները չորանում են արևի տակ և հանգիստ եղանակին որոշակի անկյան տակ, հակառակ դեպքում արտադրանքը ճաքեր է ունենում: Առաջին հայացքից թվում է, թեռ աղյուսների արտադրության մեջ բարդ բան չկա։ Սակայն մասնագետները այդ ամենի մասին մարզերում մաս-մաս տեղեկատվություն են հավաքում։

«Էրեբունի և Կարմիր բլուր» արգելոցների աղյուսներն իրենց չափերով նման չեն նրանց, որոնց մենք սովոր ենք։ Այն ժամանակ դրանք հսկայական են եղել՝ մոտ 40 x 50 սանտիմետր չափերով»,- բացատրում է Լիոնի ազգային ճարտարապետության դպրոցի ուսուցչուհի Սյուզան Մոնոն Տեր-Մեսրոպյանը:

Երևանի կենտրոնում նման կավե աղյուսներ օգտագործվել են 18-19-րդ դարերում շենքերի կառուցման ժամանակ։ Ճիշտ է, այդ դեպքում չափն ավելի փոքր է եղել՝ 20 x 20 սանտիմետր։

«Հենց որ մեզ հաջողվի վերականգնել կավե աղյուսների արտադրության հնագույն տեխնոլոգիան, առաջին բանը, որ կանենք, դրանց լայնածավալ արտադրությունը հանրապետությունում բացելն է»,- խոստացել է «Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։ Ուսումնասիրության հիմնական նպատակը պատմական հուշարձանների վերականգնումն է։ Դրանց առաջին շարքում Էրեբունին և Կարմիր բլուրն են:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular