Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Կրեմլի կուրանտներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կուրանտները զանգեր ունեցող աշտարակային կամ մեծ սենյակային ժամացույցներ են , որոնք որոշակի հաջորդականությամբ հնչեցնում են ծրագրված մեղեդի: Կուրանտներ բառի ծագումը անհայտ է: Որոշ եվրապական լեզուներում այն նշանակում է «մեղեդիով, կամ զանգերով ժամացույց»,  բայց կա նաև հիշատակություն, որ դրանք անվանվել են «կուրանտ»,  քանի որ հաճախ նման ժամացույցները հնչեցնելիս են եղել այն ժամանակ հանրահայտ համանուն պարեղանակը:  Այնուամենայնիվ ինչպես  Ռուսաստանի այնպես էլ հետխորհրդային տարածքի բնակիչների համար այդ բառը կայուն կերպով  ասոցացվում է մոսկովյան Կրեմլի ժամացույցի հետ: Հայտնի է, որ Ռուսաստանի հիմնական ժամացույցը հենց Կրեմլի կուրանտներն են: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ ներկայիս Սպասկայա աշտարակում տեղադրված այդ կուրանտները  թվով արդեն չորրորդն են:

Ներկայումս անհայտ է, թե երբ է առաջին անգամ  ժամացույց տեղադրվել Սպասկայա աշտարակի վրա: Ժամացույց տեղադրելու մեզ հասած առաջին հիշատակումը վերաբերվում է 1585 թվականին, բայց ճշգրիտ վստահություն չկա, որ դա առաջինն է եղել: Չնայած հավաստի տեղեկատվության պակասին, Կրեմլի կուրանտների պատմության հաշվարկը սկսվում է այդ օրվանից: Սպասկայա աշտարակում տեղադրված առաջին Կրեմլի կուրանտները ունեցել է 17 ժամանոց թվատախտակ, որը ցույց էր տալիս ամռան ամենաերկար օրվա տևողությունը: Միայն 1705 թվականին է Պետրոս Մեծի  հրամանով, աշտարակի ժամացույցը փոխարինվել  նորմալ 12 ժամանոց  թվատախտակով: Հոլլանդիայից  ձեռք բերված այս նոր ժամացույցը անորակ արտադրություն էր  և անընդհատ փչանում էր, որի պատճառով էլ   Պետրոսը ստիպված էր մեծ քանակությամբ ժամագործներ պահել: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իշխանությանը  դադարել է հետաքրքրել Կրեմլի ժամացույցի վիճակը, իսկ այն սպասարկող անձնակազմը շատ անփույթ է վերաբերվել դրան:  Օրինակ, 1770 թվականին մի գերմանացի ժամագործի քմահաճուքով ժամացույցի մեղեդիներից մեկը փոխվել է ավստրիական ժողովրդական երգի, իսկ պետական մարմինները մեկ տարի չեն արձագանքել  նման խայտառակությանը: Նապոլեոնի կողմից Մոսկվայի թալանման ժամանակ ժամացույցը զգալիորեն վնասվել էր, և քաղաքի ազատագրումից հետո երկար ժամանակ չէր հաջողվում այն նորմալ վիճակի բերել: Այնուամենայնիվ, Կրեմլի ժամացույցը նոր շունչ է ստացել 1852 թվականին, երբ  Սպասկայա աշտարակում տեղադրվել է մեզ  այդքան ծանոթ ներկայիս ժամացույցը: Դա ստեղծվել էր Ռուսաստանում՝ դանիացի Բութենոպ եղբայրների կողմից: Ժամանակի ընթացքում գիտության և տեխնիկայի զարգացմանը համընթաց  ժամացույցի մեխանիզմը ենթարկվել է արդիականացման՝ վերափոխվել են ամբողջական բլոկներ,   որոշ մասեր փոխարինվել են նոր ժամանակակից որակյալ նյութերից պատրաստված մասերով և այլն: Իսկ 1937 թվականին ժամացույցի մեխանիզմի ավտոմատ լարման նպատակով երեք էլեկտրական շարժիչ են տեղադրվել: Ժամացույցի  հնչեցվող մեղեդիները ևս թարմացվել են: Դրան  հիմնականում նպաստել է երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, հեղափոխությունը, թագավորների  և առաջնորդների փոփոխությունները և այլն: Ներկայիս Կրեմլի կուրանտները  միանգամից երկու մեղեդի են նվագում: «Վեց» կամ «տասներկու» ժամերին այն նվագում  է Ռուսաստանի Դաշնության պետական հիմնը, իսկ «երեք»  և «ինը» ժամերին «Փառք» մեղեդին: Ներկայումս Կրեմլի կուրանտները հանդիսանում է Ռուսաստանի այցեքարտերից մեկը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Կրետե կղզում ստեղծել են աշխարհում առաջին պերովսկիտից արևային ֆերմանԵրևանում 17-ամյա որդին սպանել է մորը. ոստիկանություն (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում, վնասվել են նաև կողքին կայանված Kia-ն ու Niva-ն Նացիզմի դեմ պայքարի ստվերի տակ. Ռուսական Կովկասը և Անդրկովկասը առանց ՌուսաստանիՊատմության այս օրը (օգոստոսի 13)«Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել». Տիգրան Աբրահամյան Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Արցախում նոր հույսեր են արթնացել. «Հրապարակ» Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց. «Հրապարակ» «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ի՞նչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ» ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է. «Հրապարակ»Առեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթինՍահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացելՊՆ-ում հրահանգչամեթոդական պարապմունքի ժամանակ ներկայացվել են տեղեկատվության արտահոսքի վտանգները Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոնԱռաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. ԱլիևԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներինԱշոտ Հովակիմյանը Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ֆինլանդիայի նախագահը զգուշացրել է Եվրոպային սպառնացող վտանգի մասին Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ․ Ոսկանյան Ոսկու գինն աճել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ…«Զապորոժեց» ավտոմեքենաԼիբանանն աշխարհի ամենազայրացած երկիրն էՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանին է տրամադրվել 320 սառցարան և սառնարան Քաղաքագետ Բրեդիխին. Ռուսաստանը և որոշ տարածքներ պետք է աշնանը ստորագրեն միութենական մեծ պայմանագիրԹուրքիան և Պակիստանը առևտրային համաձայնագիր են ստորագրել Սյունիքն անվտանգ է, ես բոլորին հրավիրում եմ Գորիս, այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում․ Առուշ Առուշանյան Իշխանությունը պատրաստվում է սեպտեմբերին Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 7 աստիճանով Երրորդ «դեղին քարտը» Մոսկվայից Պուտինն անվտանգության հարցեր է քննարկել ԱԽ անդամների հետ Մարդիկ չեն կարողանում Նիկոլի կազմակերպած գաղթի ճանապարհին իրենց իրերը տեղափոխել. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 կին տեղում մահացել է Թուրքական մտրակի և բլիթի միջև. ե՞րբ կհանդիպեն բանագնացները Օգոստոսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումը Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվել Է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք․ ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին Չեխիայում աճում է մասնավոր տների տանիքներին արևային մարտկոցների տեղադրման պահանջարկըԱրդյո՞ք Լաչինի նոր ճանապարհին ադրբեջանական անցակետ կտեղադրվիԹուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու Պատմության այս օրը (օգոստոսի 12)Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. ԱՀ ՊՆ Երևանում և 7 մարզերում լույս չի լինելու «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ․ «Հրապարակ» Զինծառայողների համար նախատեսված ֆուտբոլային ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ» Իշխանությունը խրամատավորվել է, ընդդիմության շարքերում դեռ անորոշություն է. «Հրապարակ»
Ամենադիտված