Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն խորապես մտահոգված է վերջին միջադեպերով. Բորելն արձագանքել է Ադրբեջանի ագրեսիայի մասին ԵԽ պատգամավորների հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման առիթով հունիսի 8-ին գրավոր հարց էին ուղղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդգծելով ադրբեջանական ագրեսիայի մասին: Նրանք հետաքրքրվել էին, թե ինչ է մտադիր անել ԵՄ-ն՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Բորելն էլ՝ Եվրոպական հանձնաժողովի անունից օգոստոսի 3-ին հրապարակված իր պատասխանում մտահոգություն է հայտնել վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։

Բորելին գրավոր հարց ուղարկած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների թվում են Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, Իսաբել Սանթոսը, Մարտին Զոննեբորնը, Լարս Պատրիկ Բերգը, Միրիամ Լեքմանը, Էմմանուել Մաուրելը և մի խումբ այլ պատգամավորներ:

ԵԽ պատգամավորներն ընդգծել են, որ մինչև աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի իրադարձությունների վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում գնալով վատթարանում է։
«Ադրբեջանական զինուժը 2022 թվականի մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022 թվականի մայիսի 28-ին խախտել հրադադարը՝ մահացու վիրավորում հասցնելով հայ զինծառայողի։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոպիտ ելույթից մեկ օր անց, որում նա ուժի կիրառումը ներկայացնում էր որպես միջազգային իրավունքի կիրառման մոտեցում, ինչպես նաև պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լիովին լուծվել է, հավակնություններ էր ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ…»,-շեշտել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:

Նրանք ընդգծել են, որ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին:

Խորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են. «Ելնելով վերոգրյալից՝ Եվրոպական արտաքին գործերով ծառայությունը ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»:

Պատգամավորների հարցին ի պատասխան Բորելի՝ Եվրոպական հանձնաժողովի անունից ստացված պատասխանում, մասնավորապես, նշվում է. «ԵՄ-ն խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին միջադեպերով և հետագա էսկալացիայի հնարավորությամբ։ Հանձնաժողովը ցավում է մարդկային կորուստների համար»:

Եվրոպական հանձնաժողովից ընդգծել են, որ ԵՄ-ն դրական է մոտենում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ Եվրոպական խորհրդի նախագահի գլխավորած եռակողմ բանակցությունների շարունակմանը։ Ըստ ԵՄ-ի՝ այդ ջանքերն արդեն տվել են բազմաթիվ արդյունքներ, սակայն խաղաղության գործընթացը երբեք առանց դժվարությունների չի լինում։ «ԵՄ-ի նպատակը շարունակում է լինել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համապարփակ համաձայնագրին նպաստելը»,-ասված է պատասխանում:

Եվրոպական հանձնաժողովից նշել են նաև, որ փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կանոնավոր կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Նշվում է նաև, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մասնակցել է եռակողմ հանդիպումների նախապատրաստմանը և հունիսին տեղում հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

«2022 թվականի մայիսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով արդար և հավասարակշռված բանակցային գործընթացի անհրաժեշտությունը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը: Եվրոպական խորհրդի նախագահը նաև 2022 թվականի հուլիսի սկզբին դիմել է պետությունների ղեկավարներին՝ վերջին սուր հայտարարությունների հետ կապված, որոնք չեն նպաստում բանակցությունների բնույթին և ոգուն, և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ Բրյուսելում հրավիրելու եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը»,-ասված է պատասխանում:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են ռազմագերիներովՄիջոցներ են ձեռնարկվում վերացնելու Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. ԹաթոյանԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր. News.amՍա սարսափելի է, բռնությունը երբեք չպետք է խնդրի լուծման միջոց դառնա․ ԵՄ դեսպանը՝ ԳեղարքունիքումԻնչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՄեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը. ԱքարՀնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասինԱՊՀ երկրների սահմաններին ստեղծված իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում. ՊուտինՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավորԶելենսկին խնդրել է հանրաքվեների ճանաչման հարցում ազդել Պուտինի վրա. ԷրդողանԱդրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան. «Փաստինֆո»«Իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Ադրբեջանն առիթ է փնտրում՝ ավելի հիմնովին դիրքավորվելու ՀՀ սուվերեն տարածքներում» ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված զինծառայողների անունները Ո՞ր դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը Ուկրաինայում կմասնակցեն մարտական գործողություններիԱռաջնագծում Ադրբեջանի իրականացվող քաղաքականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն ետ չի գնա, այլև պատրաստ է նույնիսկ առաջ շարժվել. Տիգրան Աբրահամյան Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով Արցախի ԱԳ նախարարին ԱՄՆ-ում շնորհվել է Ազատության մրցանակ Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ Ալիևն ընդունել է Մակրոնի խորհրդականին Սեպտեմբերի 30-ին Կրեմլում կստորագրվեն ՌԴ կազմում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի ներառման պայմանագրերը. Պուտինը հանդես կգա ելույթով Վարժական հավաքներ կանցկացվեն պահեստազորայինների ներգրավմամբ․ ՊՆ «Իեն» փոթորիկը մոլեգնել է Ֆլորիդայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետին՝ պարզելու հարձակումների ազդեցությունը բնակչության վրա Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Մոնթեբելոյի քաղաքապետի հետ Նվազագույն ամսական աշխատավարձը հունվարի 1-ից կբարձրանա․ Կառավարությունն ընդունեց նախագիծը Կդադարեցվի նշված հասցեների գազամատակարարումըԱթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն ՔոչարյանՊետքարտուղարությունը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար Այս իրավիճակում լուծումը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը․ Նիկոլ Փաշինյան Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ Բելգիայում արևային մարտկոցների շնորհիվ վարձավճարների խնայելու միջոց են գտելՊատգամավոր Զատուլինի «խաղաղապահ քննադատությունը» Հայաստանում չգնահատվեցԽաղաղությունը չի կարող պարտադրվել. ԵՄ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի իրականացրած սադրանքի մասին Պատմության այս օրը (սեպտեմբերի 29)Լույս չի լինելու Ե՞րբ պատրաստ կլինի «սևագիրը»․ «Փաստ» Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞. «Հրապարակ» «Նոր» խնդիրներ՝ նոր դատախազի առջև․ «Փաստ» Վահագն Խաչատուրյանն արձագանքում է Եղիսաբեթ 2-րդ-ի՝ վերջին հրաժեշտի արարողությանը տեղի ունեցած միջադեպին. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է նորից «պետպատվերը» սպառվել․ «Փաստ» Ադրբեջանի հերթական սադրանքը բացահայտ արհամարհանք է ՄԱԿ ԱԽ անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին. ԱԳՆ Քաղաքապետն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանի հարցը Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և կանգնեցվի. Փաշինյանի գրառումը Կազմակերպվում է «Հաւք» մրցույթը, որի նպատակն է Հայաստանում անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության խթանումը
Ամենադիտված