ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Լաչինում իր մահացած զինվորների տվյալները հրապարակում է՝ որպես ոչ մարտական պայմաններում մահեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Ադրբեջանը սկսել է հրապարակել Լաչինում իր մահացած զինվորների տվյալները՝ դրանք ներկայացնելով որպես ոչ մարտական պայմաններում մահեր։
Մասնավորապես, Անար Կազիմովի սպանվելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ծանր վիճակում է Թայիր Ալիև անունով մի զինվոր, վիրավորվել է անհասկանալի պայմաններում, ապրելու հնարավորությունը զրոյական է։
 
Եվս մեկ զինվորի՝ Սամիր Խուդիևի մասին հայտարարելիս Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ նա Լաչինում կանգնած տեղում ընկել ու մահացել է։
Հիշեցնեմ, որ 2022-ի օգոստոսի 1-ից սկսած՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի մոտակայքում ագրեսիվ գործողություններ է իրականացնում Արցախի Շուշիի շրջանի Եղցահող բնակավայրի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո թշնամին մեծ թվով զենքի և մարդկային կորուստներ է տվել, որոնց մասին խուսափում է խոսել, բայց աստիճանաբար բացահայտում է այլ հանգամանքների ներկայացմամբ։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular