ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular