ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված գեներալ-մայորի քրեական վարույթով ԱԱԾ-ն կրկին հիշել է ԶՈՒ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին եւ հարցաքննության հրավիրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով շոշափվել է նաեւ բանակին զենք մատակարարող գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի անունը՝ մարդ, որը վերջերս դուրս եկավ բանտից:

Ի դեպ, նա պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակը դեռ շարունակում է պահպանել: Իսկ թե այս քրեական գործով ինչ կապ ու կարգավիճակ կունենա, «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի առաջիկայում:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular