ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակնոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնոցը ամենատարածված օպտիկական սարքերից է, և նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու (օպտիկական ակնոց), ինչպես նաև աչքերի պաշտպանության համար (արևային ակնոց, բանվորական ակնոց)։ Այն բաղկացած է ապակուց և շրջանակից, որն ապահովում է ապակու ճիշտ դիրքն աչքի նկատմամբ և աղեղնակի կամ այլ հարմարանքի միջոցով ակնոցը պահում է անհրաժեշտ դիրքում։ Ակնոցները օգնում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնել պարզ տեսնելու և իրենց հասարակության լիարժեք անդամներ զգալու ուրախությունը: Մարդը ակնոցով բարելավում է իր տեսողությունը և ապրում ավելի ակտիվ կյանքով: Ակնոցների պատմությունում արժե նշել միարժամանակ մի քանի վայրերում ակնոցների հայտնվելու փաստը: Սկզբում ակնոցներ հայտնվել են Եվրոպայում, և միայն ավելի ուշ լայն տարածում ստացել Արևելքում:

Ի՞նչ է հայտնի ակնոցների առաջացման պատմության մասին: Առաջին անգամ, երբ ուշադրություն են դարձրել առարկաները մեծացնելու ապակիների հատկությունների վրա եղել է ապակու ձուլման արտադրության ժամանակ: Իսկ դա  տեղի է ունեցել 1280 թվականին: Ինչ որ մեկը նկատել է սառած ապակու  կաթիլ,  վերցրել է ձեռքը և սկսել զննել: Այս կաթիլն էլ (ակնոցների նախատիպը) մտածել է տվել ապակի արտադրողին, որ ուռուցիկ ապակու օգնությամբ, որը մեծացնում է առարկաները, կարելի է բարելավել ծերունական տեսողությունը: Այս ամենը փաստագրվել է փաստաթղթային ձևով: «Թրեվիզո» եկեղեցու 1352 թվականին ստեղծված որմնանկարի վրա պատկերված ակնոցը համարվում է ակնոցի ամենահին պատկերներից մեկը։  Ապակու կաթիլների  սուր ծայրերը անվնաս դարձնելու համար սկսել են այն սկզբից փայտյա, իսկ հետո ոսկրյա շրջանակների մեջ դնել: Ստացվածը քորոցով ամրացվել է բռնակին և այդ առաջին ակնոցները ավելի շատ նման են եղել մկրատների: Ակնոցի այս ձևը չնայած անհարմար է եղել, բայց դրա շնորհիվ հնարավոր է եղել ոսպնյակը պահել քթի վրա: Իհարկե, ակնոցների պատմությունն այսքանով չի ավարտվել: 1268-1282 թվականներին հայտնագործել են այնպիսի ակնոցների  ուռուցիկ ոսպնյակներ, որոնցով հնարավոր է շտկել հեռատեսությունը: Համարվում է, որ դրանք առաջին անգամ  պատրաստվել են Իտալիայում, իսկ հայտնագործողը եղել է Սիլվինո Դ՝Ամարտե Պիզան: Նույն ժամանակահատվածում առաջին ակնոցներն են ստեղծվել նաև Չինաստանում: Դրանց առաջին մոդելները շրջանակներ չեն ունեցել և ուղղակի պարզապես «նստեցվել» են քթի կամրջի վրա: Միայն 15-րդ դարում, մեկ դար անց են հորինվել կարճատեսությունը շտկող ոսպնյակներով ակնոցներ: Մի փոքր ավելի ուշ՝ 16-րդ դարում, ակնոցի շրջանակին սկսել են թելեր, կամ շղթաներ ամրացնել, որոնք ամրանալով ականջներին ֆիքսել են ակնոցները: Ջեյմս Այսկոկը 1752 թվականին հորինել է ակնոցներ, որոնք ականջին նստում են պինդ աղեղակների օգնությամբ: Նա նաև առաջինն է, որ հորինել է արևապաշտպան ակնոցներ կանաչ կամ դեղին գունավորված ոսպնյակներով: Բենջամին Ֆրանկլինի կողմից էլ 1775 թվականին հորինվել են երկֆոկուսային ակնոցները, որոնցում համատեղվում են ուռուցիկ և գոգավոր ոսպնյակները, և որոնք նախատեսված են  ինչպես հեռատես, այնպես էլ կարճատես մարդկանց համար:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը


www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular