ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի բռնապետի վերջին ագրեսիան Արցախում նպատակ է հետապնդում բռնազավթել որոշ բարձունքներ և դրանք դարձնել սակարկության առարկա Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում․ Շեյխ Օրխան Մամեդով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության ներսում գործող և շիա հավատացյալների թշնամի Բաքվի բռնապետի տապալման ուղղությամբ աշխատող «Հյուսեյնչիլար» («Հուսյենականներ»՝ շիայական նահատակ երրորդ իմամ Հուսեյնի հետևորդներ) կազմակերպության երևելի դեմքերից շեյխ Օրխան Մամեդովը հանդես է եկել մեկնաբանությամբ Արցախի Հանրապետության դեմ Բաքվի բռնապետի սանձազերծած վերջին ագրեսիայի կապակցությամբ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ըստ ադրբեջանցի շիա այս գործչի՝ Բաքվի բռնապետի կողմից Արցախի կամ Հայաստանի Սյունիքի մարզի դեմ լայանածավալ ագրեսիայի դեպքում այն կավարտվի ի վնաս Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման, որովհետև կան Ռուսաստանն ու Իրանը։

Շեյխ Օրխան Մամեդովի կարծիքով՝ Բաքվի բռնապետի վերջին ագրեսիան Արցախում նպատակ է հետապնդում բռնազավթել որոշ բարձունքներ և դրանք դարձնել սակարկության առարկա Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում։

Ադրբեջանցի շիա գործիչը Բաքվի բռնապետի գործելաոճը համարում է անտրամաբանական և վնասակար։

Շեյխ Օրխան Մամեդովի մեկնաբանության պարսկերեն բնօրինակը կցված է»,- գրել է Ոսկանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular