ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում օրեր առաջ դանակահարված 59-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս-ն։ Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 1-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում դանակահարվելուց հետո։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Նրան դանակահարելու մեջ կասկածվողին պարեկները բռնել էին դեպքի վայրում ու տեղափոխել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Ինչպես ավելի վաղ  հայտնել էր կայքը, օգոստոսի 1-ին, մինչ ոստիկանների ժամանումը, պարեկները դեպքի վայրում հայտնաբերել էին արյունոտված հողաթափեր, արյունոտված խոհանոցային դանակ, արյունոտված բջջային հեռախոս, իսկ ոստիկաններն էլ հայտնաբերել էին կայանված Volkswagen մակնիշի ավտոմեքնենա, որի վրա առկա էին արնանման հետքեր։

Ոստիկաններն ու պարեկները պարզել էին նաև, որ նշված վայրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր տեղափոխվել մի քաղաքացի։  Բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Ս.-ն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular