ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շառլ Միշելն ակտիվ քննարկումներ է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Euronews

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրամիությունը կողմ է «ռազմական գործողությունների դադարեցմանը» Հայաստանի և Ադրբեջանի միջև այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ մի քանի զինվոր է զոհվել Լեռնային Ղարաբաղի շրջանում վերսկսված բախումների ժամանակ։

Երկու երկրների միջև լարվածության սրումը տեղի է ունեցել «Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ վայրերում», ասված է չորեքշաբթի ԵՄ արտաքին գործողությունների հայտարարության մեջ, հաղորդում է Euronews-ը։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միևնույն ժամանակ ակտիվ շմփման մեջ է երկու երկրների ղեկավարների հետ և զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հինգշաբթի ասել է ԵՄ պաշտոնյան։ Նա «շուտով» կխոսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular