ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը հակամարտության գոտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտոնական Բաքուն միտումնավոր սրում է իրավիճակը հակամարտության գոտում։ Նախօրեին Արցախի անվտանգության խորհուրդն ընդլայնված նիստ է գումարել, որի ընթացքում նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նույն երթուղով կազմակերպելու համար։ Ադրբեջանական կողմը ավարտում է ճանապարհի շինարարությունը, իսկ հայկական կողմը հայտարարել է, թե դեռևս նախագծում է։ Թե ինչպես է իրականացնելու երթևեկությունը և հայկական կողմի ճանապարհը պատրաստ չէ, Արցախի և հայաստանի իշխանություններն այդպես էլ չեն ասում։

Անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանն է նշել, թե այս պահանջով Ադրբեջանն առաջիկայում անցակետ կտեղակայի դեպի Բերձոր, Աղավնո, Սոս գնացող հատվածում, և Հայաստանից Արցախ շարժը կկազմակերպվի անավարտ ճանապարհով։ Այս պահին ճանապարհի քիչ հատվածն է ասֆալտապատված, այսինքն Ադրբեջանը շարժը ուղղորդում է գրունտային անավարտ ճանապարհով։

«Ի դեպ դեպի Կոռնիձոր գնացող հատվածով, որտեղ մոտ 7 կմ հատվածով զրոյից պետք է կառավարությունը ճանապարհ կառուցի, աշխատանքները դեռ չեն սկսվել, ինչը իրավիճակը նաև այդ առումով է բարդացնում»,- նշել է Տիգրան Աբրահամյանը և հավելել, թե հերթական անգամ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը և շանտաժի միջոցով փորձում է հասնել իր հերթական հավակնության բավարարմանը։

Իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը երեկ սադրանքի դիմեց, խախտեց հրադադարը․ հայկական կողմը 2 զոհ, 19 վիրավոր ունի։ Իսկ Հայաստանի իշխանությունն իր դերի մեջ է դիտորդի և գլխով անողի, ով վաղուց համակերպվել է և հանրությանը նախապատրաստում է չդադարող զիջումների։

Փաստն այն է, որ Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը և շարունակելու է խախտել այնքան ժամանակ, քանի դեռ կոնկրետ քայլ, հակաքայլ, գործողություն կամ համալիր դիմակայություն չի եղել, ինչը չի արվում հայկական կողմից, ընդհակառակը, Հայաստանի իշխանություններն ամեն գնով թուլացնում են հայկական բանակը, Հայաստանի հնարավորությունները արտաքին, միջազգային ասպարեզում, նույնիսկ չեն փորձում նորմալ հարաբերվել միջազգային գործընկերների հետ, ինչը հաճախ տարակուսանքի առիթ է դառնում այդ գործընկերների համար։

Վահան Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular