ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանության գինը․ փաշինյանական վարչախմբի հրեշավոր ծրագիրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արցախը Հայաստան է և վերջ». պատերազմից առաջ բղավում էր Նիկոլ Փաշինյանը Արցախի մայրաքաղաքի հրապարակում, իսկ պատերազմից հետո իշխանությունը տրվել է ամեն գնով խաղաղություն քարոզելու գայթակղությանը և այդ ճանապարհին ոտատակ է տալիս բոլոր արժեքները, սխալ հանում նախկինում արված հերոսությունները, Հայաստանին, ժողովրդին մեղադրում Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տանելու մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և պատգամավոր Արսեն Թորոսյանն է երեկ մի հրեշավոր տեքստ երկնել ֆեյսբուքյան իր էջում, որի համար դարձել է նույնիսկ «Հայ ազգային կոնգրեսի» քննադատության թիրախը։ Կոնգրեսը, որ տևական ժամանակ աջակցել է Արսեն Թորոսյանին, նրա դեմ իշխանության ներսում ծավալված արշավի ժամանակ, երեկ փաստերով ոչնչացրել էր Արսեն Թորոսյանին։

Իսկ ի՞նչ է գրում Թորոսյանը. «Պետք է սթափվել, ընդունենք, որ սխալվել ենք, սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքած ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը, սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին նետվեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք, կուրացանք մեծից փոքր, ռամիկից մտավորական, սովորական քաղաքացուց մինչև՝ իշխանավոր։ Ու մինչև օրս կույր ենք, չենք հասկանում, ընդունում մեր սխալները, հրաժարվում ենք առերեսվել գետնի վրայի իրականության հետ և շարունակում ենք ընտրել մահը»,- նշել է Թորոսյանը։

Սա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն և Արցախյան առաջին պատերազմում հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակի կուրացում, այն, ինչ տևական ժամանակ իրականացնում է փաշինյանական վարչախումբը։ Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սեփական իշխանությունը պահպանելու մարմաջով տառապող Փաշինյանն ու նրա կողմնակիցները պատրաստ են անցնել բոլոր արժեքների վրայով, պատրաստ են վարկաբեկել ամեն ինչ՝ բանակը, մարդկանց, արժեքները, հերոսությունը, հանուն հայրենիքի սեփական կյանքը տալու սկզբունքը, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դարձնել ողորմելի և խեղճուկրակ մի հանրություն, միայն թե կարողանան պահպանել իրենց դավաճանական իշխանությունը։

Գևորգ Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular