Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Երթուղայինում գոյատևելու 9 ոսկե կանոնները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայերիս բառապաշարում մի հզոր արտահայտություն կա՝ մարդու մտքին տեղ լինի: Այս արտահայտությունը իր ողջ շքեղությամբ ու ամենաուղղակի իմաստով դու կարող ես քո վրա զգալ մեր քաղաքի երթուղայիններում: Հենց այն պահին, երբ «մարշրուտկի շոֆեռը» հրահանգավորում է «միհատ սեղմվե՛ք» ՝ դու հականում ես, որ ցանկության դեպքում տեղ է ստեղծվում ոչ միայն քո մտքին, այլ նաև ոտքերիդ, ուսիդ, լյարդիդ, սրտիդ , գլխիդ ու նույնիսկ ուղեղիդ վրա: Եվ ահա ներս է մտնում նոր ուղևորը, որին առաջին րոպեին «շոֆեռի» բարձր հովանու ներքո մի ոտնաթաթի տեղ հատկացնելուց հետո մեքենան շարժվում է: Եվ որովհետև մարինացված վարունգի բանկայի խտությամբ տարածքում դու անգամ վիզդ պտտելու հնարավորություն չունես, որովհետև կանգնած ես ու միակ բանը որ տեսնում ես՝ քթիցդ ընդամենը մի միլիմետր հեռու ինչ որ մեկի ձեռքն է՝ կառչած այն մինուճար ձողին, որի վրա ամբողջ երթուղայինի հույսն է, քեզ մնում է միայն հետևել այդ ձեռքի ժամացույցի սլաքներին, կամ եղունգների վիճակին, կամ զարդերին, կամ էլ լավագույն դեպքում գեղեցիկ մանիկյուրին:

 

Եվ այնուամենայնիվ, եթե դու ստիպված ես ամեն օր քո կյանքը ենթարկել այս լուրջ փորձությանը, որի անունն է «օգտվել քաղաքային տրանսպորտից», ուրեմն ուշադիր կարդա ու փորձիր անգիր մտապահել ներքոհիշյալ բոլոր 9 կանոնները:

Կանոն N1 Հիշի՛ր, դու իրավունք չունես նեղանալ երթուղայինի վարորդից /այսուհետ՝ տիրակալից/, եթե նա իր 100 դրամի համար մեծահոգաբար տեղ է պահանջում 100 կիլոգրամին մոտ տատիկի ու նրա պաղպաղակով թոռնիկի համար ու քեզ անպատվում է «էս ի՞նչ սերունդա, ոչ մեծ հարգել կա, ոչ տեղ զիջել» արտահայտությամբ: Ու բացարձակ կարևոր չէ, որ տվյալ երիտասարդը մի ամիս առաջ թոքի վիրահատություն տարած ուսանող է կամ հաճախասրտությամբ տառապող երեք ամսական հղի կին:

Կանոն N2 Դնելով ոտքդ երթուղայինի սանդուղքի վրա, մոռացի՛ր ով ես դու եղել մինչ այդ պահը: Այստեղ դու ոչ ոք ես, այստեղ քո խոսքը ոչինչ է՝ որտե՞ղ պիտի նստես, որտե՞ղ կանգնես, ու՞մ պիտի զիջես և երբ ու ինչ արագությամբ իջնես մեքենայից՝ որոշողը նա է, որովհետև նա «տիրակալն» է:

Կանոն N3 Երթուղային բարձրանալիս, մի մոռացիր անպայման գլուխդ ինչ որ տեղի հարվածել: Արա դա սկզբում, որովհետև հակառակ դեպքում դա տեղի կունենա երթուղայինից իջնելիս, և ուրեմն ինչ լինում է, թող որ լինի միանգամից:

Կանոն N4 Դու արդեն մեքենայի մեջ ես, և ուրեմն մի՛ հապաղիր, ազատ տեղ ես տեսնում՝ տեղավորվի՛ր, ինչ որ մեկը դա արեց քեզանից շուտ՝ ուրեմն արա քո եզրահանգումները, փորձիր գտնել՝ որտեղ ես սխալվել, հստակեցրու հաշվարկներդ, որովհետև շուտով կանգառ է, և դու ունես սխալդ ուղղելու երկրորդ շանս:

Կանոն N5 Դու արդեն նստել ես և ուրեմն փորձիր մոռանալ այն դժոխքը, որը քիչ առաջ անցել ես կանգնած վիճակում, ու հիշիր՛ր, նորից կանգառն է մոտենում, այնպես որ շուտով երթուղային է բարձրանալու ինչ-որ մի տարեց, կամ հղի կամ շատ երկար կրունկներով ու շատ կարճ շրջազգեստով մեկը ու չգտնելով ազատ նստատեղ՝ իր սաստող ու մեղադրող հայացքով հենց քո աչքերի մեջ է նայելու: Զիջել նրան ու ամբողջ ճանապարհը շարունակել որպես կուլտուրական, բայց դժոխքի կրակներում այրվող երիտասարդ, թե՞ թեքել հայացքը, հագնել ականջակալն ու պատուհանից նայել արագ հոսող պատկերներին՝ որոշողը դու ես: Սա այն հարցն է, որ խիստ անհատական մոտեցում է պահանջում, եթե իհարկե «տիրակալը» չի հրամայում անել դա:

Կանոն N6 Եթե այնուամենայնիվ դու տեղդ զիջել ես /կապ չունի հոժար կամքով թե կամքիդ հակառակ/ , ուրեմն կառչիր այն ամենից, ինչը կօգնի պահպանել հավասարակշռությունդ՝ կլինի դա նստարան, դռան բռնակ, ապակու օդափոխիչ անցք, թե առաստաղից բացված օդանցքի ճեղք: Հիշի՛ր, շուտով կտրուկ արգելակումներն են ու հետևից եկող մեկ այլ երթուղայինի հետ «ֆորմուլա 1»-ի բլից-շրջանը:

Կանոն N7 երբ արդեն մեկնարկում է «ֆորմուլա 1»-ը, մտքովդ անգամ չանցկացնես «տիրակալին» որևէ ցուցում ու առավել ևս նկատողություն անել: Նա անպայման կշրջվի դեպի քեզ ու կսկսի հետդ կռվել, բայց այդ ընթացքում չի դադարի մեքենայի արագությունը ավելացնել, ու հենց այդ պահին դու արդարամիտ-մարդասերից կվերածվես անմեղ 45 մարդու /այսինքն 12 հոգու համար նախատեսված երթուղայինի ողջ անձնակազմի/ կյանքը խլած պատահարի դրդապատճառը: Հիշի՛ր, ոչ մի խոսք, միայն աղոթք ՝ այն էլ մտքի մեջ:

Կանոն N8 Հիշի՛ր, երթուղայինի մեջ քո ժամանցի գեղարվեստական մասի պատասխանատուն միայն ու բացառապես «տիրակալն» է: Նա է որոշում՝ ի՞նչ ռադիոալիք կամ երաժշտություն դու պիտի լսես, որքա՞ն պիտի լինի ձայնի բարձրությունը, 90ականների կոնկրետ ո՞ր երգչուհու նկարներով օրացույցներ, ինչ չափի փափուկ խաղալիքներ, քանի «բրելոկ», խաչ, աչքի ուլունք, թալիսման ու վարորդի քանի՞ ընտանեկան լուսանկար պիտի զարդարի քո տեսադաշտը: Սա նրա տիրույթն է, իսկ «սեփական օրենքներով ուրիշի եկեղեցի չեն մտնում»:

Կանոն N9 Վերջապես դու տեղում ես, դու արդեն լքում ես ՆՐԱ տիրույթը: նա մեկնել է ձեռքը, որպեսզի դու փոխանցես նրան քո երթուղու վճարը: Եթե դու իսկապես գնահատում ես քո կյանքը, դու կարող ես նախքան կոպեկը «տիրակալի» ձեռքում դնելը՝ համբուրել նրա աջը, չէ՞ որ դու ողջ ես: Իսկ հետո, երբ նա քեզ կվերադարձնի քո մանրադրամը, ինչը իրականում նշանակում է, որ նա վերադրաձնում է քո իսկ սեփական գումարի մի մասը ՝ դու նրան իջնելուց անպայման շնորհակալություն կասես, ինչպես որ բոլորս ենք անում, որովհետև ենթագիտակցորեն ենք անում դա, որովհետև ներիքն մի ձայն հուշում է մեզ «ուրախացի՛ր, դու ողջ ես, քո աղոթքները տեղ հասան...և ուրեմն շնորհակալ եղիր դրա համար»:

Հեղ.՝ Արմինե Հայրապետյան

Ցերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ
Ամենադիտված