ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն անցել է սադրանքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ վաղ առավոտից սկսած՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտում մի շարք հատվածներում դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են պաշտպանության բանակի ստորաբաժանումների ուժերով։ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե հայկական կողմից կորուստներ չկան, իրադրությունը սակայն շարունակվում է լարված մնալ։

Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունն է տեղեկություն տարածել, թե հայկական դիրքերի ուղղությամբ՝ մասնավորապես Գեղամա սարի ուղղությամբ, լարվածություն չկա և տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Փաստն այն է, որ Ադրբեջանը երեկ ամբողջ օրվա ընթացքում դիմել է սադրանքների, և դեպքից միայն 12 ժամ անց Արցախի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունները բարեհաճել են տեղեկություններ տրամադրել հասարակությանը։ Մինչ այդ տարբեր լրատվամիջոցների կողմից կոնկրետ խուճապ է տարածվել հանրության շրջանում, և սա առաջին դեպքը չէ, երբ համապատասխան ուժային կառույցները տևական ժամանակ չեն արձագանքում տարածված խուճապային տրամադրություններին՝ հանրությանը թողնելով ծանր լարվածության մեջ։

Այն, որ Ադրբեջանը, ի վերջո պետք է գնար սադրանքների, գրեթե կասկած չի հարուցում։ Օրեր առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, թե սեպտեմբերից սկսած՝ այլևս Հայաստանից զորակոչված ստորաբաժանումներ Արցախում չեն լինի, իսկ Արցախում պաշտպանությունն իրականացվելու է բացառապես Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղությամբ։ Ադրբեջանն ամեն ինչ անում է հայկական ստորաբաժանումներն Արցախի տարածքից հանելու, իսկ պաշտպանության բանակը զինաթափելու ուղղությամբ։

Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոֆիդը զրուցել է երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Հատկապես ուշագրավ է Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցը։ Բայրամովը Դոնֆրիդին ասել է, թե ի հակադրություն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների, հայկական զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերել Ադրբեջանի տարածքից և նշել է, որ դա անթույլատրելի է։

Ըստ էության, Ադրբեջանը սրում է իրավիճակը առնվազն մի քանի ձեռքբերումներ գրանցելու առումով։ Կհաջողվի՞ Արցախի տարածքից հեռացնել հայկական զինված ստորաբաժանումները շատ ավելի լավ Ադրբեջանի համար, եթե չհաջողվի էլ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն համապատասխան ռազմական հնարավորություններ նոր պատերազմ սանձազերծելու՝ Հայաստանին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրելու մղումով։ Իսկ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ անում են, հայկական զինված ուժերը թուլացնելու և նորանոր տարածքներ հակառակորդին զիջելու ուղղությամբ։

Դավիթ Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular