Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ամուսնուս դավաճանում եմ իր մտերիմ ընկերոջ հետ… Ինտիմ պատմություն(18+)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահա թե ինչ նամակ եմ ստացել վերջերս:

 «Բարև Միա ջան,

Ուզում եմ քեզանից մի խորհուրդ հարցնել մի խնդրի վերաբերյալ, որ ունեմ ես հիմա: Ես ամուսնացած եմ արդեն երկու տարի, երեխաներ չունեմ, ամուսնուս սիրում եմ, բայց մի օր պատահեց այնպես, որ սեքսով զբաղվեցի նրա ամենամտերիմ ընկերոջ հետ, դա պահի ազդեցություն էր, և երկուսս էլ դա չէինք ուզում, բայց դե չկարողացանք դիմադրել կրքին ու դա տեղի ունեցավ:

Սկզբում դա ընդամենը սեքս էր, սակայն պարբերաբար դա կրկնում էինք, իսկ հիմա կարծես կապվածություն լինի, մենք չենք կարողանում կանգ առնել, ամեն անգամ փորձում ենք խուսափել, բայց կրկին հայտնվում ենք անկողնում ու մերկ: Ճիշտ է ամուսինս էլ անկողնում շատ լավն է, բայց նա ուրիշ է, անկողնում նրա նմանը չկա, և մեզ մոտ ոչ թե դասական սեքս է լինում, ինչպիսին ունենում եմ ամուսնուս հետ, այլ իսկական փոթորիկ, դա ինձ շատ է դուր գալիս և դրանից խուսափելը գնալով անհնար է դառնում: Ես էլ, ամուսնուս ընկերն էլ մեզ մեղավոր ենք զգում, մենք դավաճանում ենք մեկին, ում շատ ենք սիրում, բայց չենք էլ կարողանում կանգ առնել, ի՞նչ խորհուրդ կտաս, ինչպե՞ս վարվեմ այսուհետ, խոստովանեմ ամուսնուս և թողնեմ լինի այն ինչ լինելու է, դադարեմ քնել նրա ընկերոջ հետ, թե՞ շարունակեմ գաղտնի սեքսով զբաղվել նրա մտերիմ ընկերոջ հետ: Շատ եմ խնդրում ինձ մի ուղղություն տուր այս հարցի վերաբերյալ»:

Բարև, հարգելի նամակագիր: Նախ թույլ տուր մի համարձակ հայտարարություն անել, որ ամուսնական դավաճանությունն ամենածանր մեղքերից է` ինչով էլ փորձես արդարացնել այն: Լինի կիրք, սեր, ձանձրույթ, էքստրիմի հանդեպ սեր, թե այլ բան, դավաճանությունն արդարացում չունի:

Դու ինքդ էլ գիտակցում ես, որ սխալ բան ես արել և անում: Մի կողմ դնենք ամուսնուդ ընկերոջը, ով դավաճան-ընկեր լինելուց զատ սովորական տղամարդ է, ում համար կապ չունի, թե ում հետ, որտեղ, ինչպես, թեկուզ լինի իր մտերիմ ընկերոջ ամուսնական անկողինը:

 

 

Տղամարդիկ հիմնականում այդպիսին են, ի՞նչ արած: Բայց դու կին ես: Հիշիր, որ խորանում երդում ես տվել հավատարիմ մնալ ամուսնուդ, հիշիր, որ կնոջ համար առաջնայինը բնազդները չեն: Ինչպես հասկանում եմ` ձեզ մոտ միայն կենդանական կիրքն է իշխում, այսինքն զգացմունքների մասին խոսք չկա: Այդ դեպքում արժե՞ խելահեղ սեքսի համար խարխլել սեփական ընտանիքի բարոյական հիմքը, չէ՞ որ վաղը չէ մյուս օրը գուցե ձեր ընտանիքում երեխաներ հայտնվեն, ինչպե՞ս ես կարողանալու նրանց լիարժեք դաստիարակել ու արժանի մարդ մեծացնել, երբ ինքդ վտանգված բարոյական համակարգ ունես:

Անկեղծ չեմ կարող որևէ հստակ խորհուրդ տալ, կարող եմ միայն տարբերակներ առաջարկել, որովհետև վերջնական որոշում միայն ու միայն ինքդ ես կայացնելու: Նախ կարծում եմ, որ անիմաստ է ամուսնուն որևէ բան խոստովանել, որովհետև դրանով միայն նրան ես սթրեսի ենթարկելու և ցավ պատճառելու, խոստովանելով սեփական դավաճանությունը գետնին ես հավասարեցնելու նրա տղամարդկային ինքնասիրությունը, միայն այդքանը:

Եթե նրան գոնե հարգում ես, ապա խուսափիր ամուսնուդ որևէ բան խոստովանելուց: Վերջիվերջո առաջինն ու վերջինը չես, որ դավաճանում ես կողակցիդ, այսինքն կարող ես չդիմել կտրուկ քայլերի, պարզապես կարող ես իսպառ խզել կապդ ամուսնուդ ընկերոջ հետ, դադարեցնել ձեր հանդիպումները և փորձել մոռանալ այն ամենը, ինչ եղել է ձեր միջև: Կյանքիդ այս փուլը լավ դաս կլինի քեզ համար, և դու կհասկանաս, որ մեր գործած մեղքերի համար վերջիվերջո պատասխան պիտի տանք, ոչինչ անպատասխան չի անցնում:

Իսկ եթե առանց ամուսնուդ ընկերոջ հետ անմահական սեքսի կյանքդ չես պատկերացնում, ապա լավագույն տարբերակը կլինի ամուսնալուծվել, բայց այլ պատճառ բերելով ամուսնուդ համար, որովհետև ինչպես վերում նշեցի, պետք չի նրան այդքան ցավեցնել:

Միայն թե չես կարող շարունակել ապրել այդ կյանքով, դա ինքդ էլ գիտես: Ամեն դեպքում որոշում կայացնողն ինքդ ես, ես միայն այսքանը կարող եմ քեզ խորհուրդ տալ: Բայց ինչ էլ որոշես` հաշվի առ, որ մենք պատասխանատու ենք մեր ամեն քայլի համար ոչ միայն ինքներս մեր, այլև մեր հարազատների և հասարակության առջև: Քեզ երջանկություն ու խոհեմություն եմ մաղթում ամեն դեպքում:

Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածր
Ամենադիտված