ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը չի պատասխանում գրավոր հարցումներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական դպրոցների թիվը Հայաստանում կավելանա:

«Հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի Հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա, օգնում ենք բարձրացնել հայկական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը եւ Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական ԲՈՒՀ-երում ուսումնառությունը շարունակել»,- ասել էր նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արայիկ Հարութունյանը ժամանակին օտարալեզու դպրոցների դեմ պայքարի շարժման ակտիվիստներից էր, 1or.am-ը փորձեց իմանալ վերջինիս վերաբերմունքը ռուսական դպրոցների թվի ավելացման վերաբերյալ, և թե ովքեր են «հայկական կողմի ընկերները» ում մասին իր հայտարարության մեջ խոսում է Լավրովը:

Հարությունյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, ի վեջո, գրավոր հացրում ուղարկեցինք, որը նույնպես վարչապետի աշխատակազմի ղեկավարն անպատասխան թողեց: 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Նույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում Հարությունյանը պետք է գրավոր տեղյակ պահեր մերժման հիմքի մասին, բայց դա էլ չի արվել:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular