ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղեկատվական «կտեր» վարչախմբից՝ հանրությանը շեղելու համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքապետի՝ Երևանին առավոտյան վաղ արթնացնելու նախաձեռնությունը չտվեց իր անհրաժեշտ էֆեկտը հանրության ուշադրությունը շեղելու առումով, և Հայաստանի իշխանությունները երեկ արդեն գործադրեցին ևս մեկ փորձ՝ հանրությանը նոր ստի և կեղծիքի չափաբաժնով կերակրելու առումով։

Նախ իսպանական «Սատլանտիս» ընկերությունը տեղեկություն տարածեց, թե հայկական արբանյակը գործում է սովորական ռեժիմով և արդեն հուլիսի վերջին առաջին լուսանկարները կհասնեն հանրությանը, ապա և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրեց, թե առաջիկա 2 տարիների ընթացքում Հայաստանը տիեզերք է արձակելու իր երկրորդ արբանյակը։

Թերևս հարկ է նշել, որ երբ իրավիճակը գետնի վրա այնքան էլ լավ չի ստացվում Հայաստանի իշխանությունների համար, փաշինյանական վարչախումբն առնվազն վերջին երկու ամիսը հիշում է «Հայաստանը տիեզերական գերտերություն» դարձնելու իր խոստման մասին։ Արբանյակի նկատմամբ հետաքրքրությունն ու ուշադրությունն այնքան մեծ է, որ այն հանրային տրամադրությունները շոշափելու, հանրությանը ապակողմնորոշելու հարցում դարձել է փաշինյանական իշխանության լավագույն մեթոդներից մեկը։

Իհարկե, որքան էլ տքնեն և փորձեն արբանյակը ներկայացնել որպես լուրջ ձեռքբերում Հայաստանի համար, փաստն այն է, որ լավագույն դեպքում կկարողանանք այլ երկրների միջոցներով վարձակալելով, կամ թեկուզ գնելով, մեկ- երկու արբանյակ ուղարկել տիեզերք, որը չնչին օգուտ կտա Հայաստանի Հանրապետությանը։

Փոխարենը, իշխանություններն իրենց քարոզչական ռեսուրսները կօգտագործեն ցանկացած իրավիճակում հանրության ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից, երկրի առջև ծառացած մարտահրավերներից հեռացնելու, ապակողմնորոշելու և ստելու առումով։

Իսկ փորձագետները վաղուց այլևս նշել են, որ թե՛ «Սատլանտիսի» կողմից արձակված «Ուրդանետա» արբանյակը, և թե՛ Հայաստանի Հանրապետության այսօրվա հնարավորությունները թույլ են տալիս լավագույն դեպքում չնչին կարողություններով հասարակ սարքեր ուղարկել տիեզերք, որոնց հիմնական, կարևորագույն գործառույթը ոչ թե Հայաստանի համար ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելն է, այլ ընդամենը քարոզչական բնույթի ֆոն ապահովելը։

Կարեն Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular