Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ զանգ Վաշինգտոնից․ Ո՞րն է Բլինքենի ակտիվացման պատճառը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ կեսգիշերին մոտ մի իրադարձություն տեղի ունեցավ, որը դժվար է գերագնահատել։ Դեռևս կեսօրին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ և այն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ արձակուրդի ընթացքում նրան փոխարինելու է Հայաստանի 30-ամյա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ով էլ հինգշաբթի օրը վարելու է Կառավարության նիստը։

Թվում էր, թե մի քանի օր հայ հանրության գլուխը «կդինջանա» Նիկոլ Փաշինյանի ներկայությունից։ Սակայն կեսգիշերին մոտ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց վարչապետի կայքով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայաստանի Կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր:

Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու բոլոր նշված խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն էլ վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը։ Քննարկած հարցերի այս լայն սպեկտրը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահությունը շեշտադրելու Միացյալ նահանգների ջանքերը, հատկապես այդ ժամին, վկայում են, որ Հայաստանի շուրջ խորքային իրադարձություններ են ընթանում, ինչի համար Փաշինյանին հետ են կանչել արձակուրդից և ստիպել իր հանգստի ժամն օգտագործել Միացյալ նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի համար։

Հաղորդագրության չի նշվում միայն հայ-ռուսական հարաբերությունների հարցը, բայց հարցերի այս ամբողջ սպեկտրը վկայում է, որ խորքային առումով պրոցեսները, որոնք իրականացնում է Միացյալ նահանգները Հարավային Կովկասում, ուղղված են առաջին հերթին ոչ թե Թուրքիային և Ադրբեջանին, այլ հենց Ռուսաստանին։ Արևմուտքն ամեն ջանք գործադրում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար և իզուր չէ, որ 44-օրյա պատերազմից հետո հենց խաղաղության օրակարգն է դարձել Փաշինյանի գլխավոր հիմնական խաղաքարտը՝ Թուրքիայի և ադրբեջանի հետ հարաբերվելու, ինչպես նաև Արևմուտքին սեփական նվիրվածությունը ցույց տալու առումով։

Ըստ էության, այսօր և առաջիկա օրերին լուրջ զարգացումներ կլինեն նաև Ռուսաստանի կողմից։ Արձակուրդի պայմաններում մի զանգ էլ Փաշինյանը ստիպված կլինի անել արդեն Կրեմլի որևէ պաշտոնյայի հետ, որպեսզի զեկուցի, թե ինչ է իրականում խոսել ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Կարեն Վարդապետյան
 
 
 
 
 
44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է
Ամենադիտված