Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպես, ինչպես նշել են մեր տատիկներն ու պապիկները. Տավուշում կայացավ «Ջանգյուլում» ամենամյա փառատոնը (ֆոտոշարք)

ՄՇԱԿՈՒՅԹ

Հանգստյան օրերին Նոյեմբերյանի Գուսանահովիտ կոչվող սարում երկրորդ անգամ կայացավ «Բերդավան» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Ջանգյուլում» ամենամյա ավանդական փառատոնը: 

Փառատոնը կազմակերպվել էր տարածաշրջանի ավանդույթներին համապատասխան՝ «ամենաիսկական» ավանդական ձևով․ այնպես, ինչպես նշել են մեր տատիկներն ու պապիկները: 

«Անցած տարվանից հետո մեր ակընկալիքներն ու սպասելիքները կապված էին փառատոնին ավելի մեծ ճանաչելիություն տալու հետ։ Եթե անցած տարի մեր հիմնական հյուրերը Նոյեմբերյանի տարածաշրջանից էին, այս տարի՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքներից ու մայրաքաղաքից։ Հյուրեր ունեինք նաև Իրանից ու Չինաստանից։ Այսինքն, կարելի է ասել որ փառատոնը որոշ չափով ստացել էր նաև միջազգային ճանաչելիության բնույթ։ Մեր ակընկալիքները լիովին արդարացան:

Կարևորը նաև այն էր, որ փառատոնը, լինելով մշակութային ու ավանդական արժեքների վերականգնման ու տարածաշրջանի ճանաչելիության ու զբոսաշրջության զարգացման միջոց, ծառայում էր նաև մեկ այլ նպատակի։ Փառատոնից հավաքված հասույթն ուղղվելու է Բերդավանի միջնակարգ դպրոցի մասնակի վերանորոգմանը»,- 1or.am-ի հետ զրույցում պատմում  է «Բերդավան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի համակարգող Վահրամ Աբովյանը:

Փառատոնի կազմակերպչական թիմն ամբողջությամբ կամավորներ են, աշխատանքն իրականացվել էր թիմային բաժանումներով՝ ավելի արդյունավետ լինելու համար:

Մասնակիցները երկու օր հնարավորություն ունեցան վայելելու միշտ սպասված ու սիրված տոնակատարությունը: Համերգային ծրագրեր, ծաղկահավաք, ջրահավաք, քայլարշավ, ազգային երգ ու պար, խաղեր, ձիավարություն, ջիպ-տուր, վարպետաց-դասեր, պարուսուցում, խարույկ, կիթառ, ավանդական ճաշատեսակներ և, իհարկե, վարդավառյան ջրոցի. ուրիշ էլ ի՞նչ է պետք առօրյա հոգսերից կտրվելու և ժամանակը լիարժեք վայելելու համար:

Պտղավանում բնակվող Գայանե Աբրահամյանն արդեն երկրորդ տարին է մասնակցում փառատոնին: Նշում է՝ ամեն ինչ անցավ հավուր պատշաճի.

«Նախորդ տարվա «Ջանգյուլում»-ն առաջին անգամվա համար շատ տպավորիչ էր, ոչինչ թերի չէր, իսկ այս տարի ամեն ինչ կատարյալ էր: Մարդիկ եկել են վայելելու այս հրաշք բնությունը, մաքուր օդը ու հրաշք միջավայրը, կարծես բոլորը հարազատ ու ծանոթ լինեն, շատերն էլ երկրորդ անգամ են գալիս: Ակնհայտ է, որ անձնակազմն ու կամավորները ահռելի և շատ պատասխանատու աշխատանք են անում: 

Հաջորդ տարվա համար պարզապես կուզեմ՝ բոլորը տեղում լինեն, համոզված եմ իրենք ավելին կարող են անել, նոր ու բովանդակալից գաղափարներ կլինեն»:

Գայանեն ցանկանում է, Վահրամը՝ խոստանում.

«Ամեն տարի ընդլայնելու ու մեծացնելու ենք «Ջանջյուլում» փառատոնի մասշտաբները և ներկայացնելու մեր ավանդական Վարդավառի գույները»:

Մարիամ Նալբանդյան

Ձեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
Ամենադիտված