ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիկի ծաղիկը մեծ բռնկում առաջացնելու պոտենցիալ չունի, եթե այն չմոդիֆիկացնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կապիկի ծաղիկի բռնկումը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ:

Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը պարզաբանել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու վտանգը չափավոր է աշխարհի գրեթե բոլոր մասերում, բացի Եվրոպայից․ «ԱՀԿ-ն այս հիվանդությամբ վարակվելու ավելի քան 16 հազար դեպք է գրանցել աշխարհի 75 երկրներում, իսկ վարակվածների շրջանում՝ 5 մահ»։

ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ «հնարավոր է՝ մինչև օրվա վերջ ինչ-որ բան այս թեմայով տարածեն»:

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 1or.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս հիվանդությունը չունի այնքան պոտենցիալ, որ լուրջ վտանգներ ներկայացնի կամ խնդիրներ առաջացնի.

«Երևի այլ՝ոչ համաճարակաբանական օրակարգեր կան, դրա համար են անընդհատ փորձում մարդկանց մեջ խուճապ առաջացնել: Մտահոգվելու կարիք չկա, չեմ կարծում՝ սա մեր բնակչության համար ինչ-որ վտանգ է ներկայացնում: Ինչպես տեսնում ենք՝ որոշակի ռիսկի խմբեր կան, հիվանդությունը փոխանցվում է սերտ շփման արդյունքում: 

Տեսնենք՝ ինչ կլինի ապագայում, բայց այն, ինչ գիտենք այսօր, փաստում է, որ կապիկի ծաղիկը մեծ բռնկում առաջացնելու պոտենցիալ չունի, եթե, իհարկե, այն չմոդիֆիկացնեն, ինչ-որ կերպ չխթանեն: Իսկ դա արդեն որևէ մեկս չենք կարող կանխատեսել»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular