ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաշկիրիայում «Լադայի» վարորդը մխրճվել է մոտոցիկլավարների շարասյան մեջ (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Ուֆա-Օրենբուրգ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել Lada Granta մակնիշի ավտոմեքենայի և մի քանի մոտոցիկլավարների մասնակցությամբ, հայտնում է Readovka-ն։

Հրապարակման համաձայն՝ Ստերլիտամակի 40-ամյա բնակիչը, ով վարում էր Harley-Davidson մոտոցիկլետը, և 30-ամյա բայքերը, որը վարում էր Suzuki մոտոցիկլետը, ծանր վնասվածքներ են ստացել։

Միջադեպի տեսագրությունում երևում է, թե ինչպես է կապույտ Lada Granta մակնիշի ավտոմեքենայի վարորդը երկու երթևեկելի ճանապարհով շրջանցում ծանրաքարշ ավտոմեքենան, ինչի համար դուրս է գալիս հանդիպակաց գոտի։ Դրան հաջորդում է մոտոցիկլավարների հետ դեմ առ դեմ բախումը: Մի քանի այլ մոտոցիկլետների վարորդներն ուժեղ արգելակման պայմաններում չեն կարողանում պահպանել հավասարակշռությունը։

Ավելի վաղ Օմսկի մարզում «բոքոնի» վարորդը ճանապարհը չի զիջել «շտապօգնությանը», յոթ մարդ վիրավորվել է։

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular