ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ բանկում տեղի ունեցած պայթյունից. հայտնի են տուժածների անունները

Հուլիսի 6-ին՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

1or.am-ը կապ հաստատեց Աշտարակի ԲԿ՝ ճշտելու մանրամասներ տուժածների առողջական վիճակի վերաբերյալ.

«Մահացածը մաքրուհին է՝ տիկին Լուսիկը: Բանկի կառավարիչը՝ Կարապետ Հովհաննիսյանը մարմնի մասերում տարբեր այրվածքներ ունի, որոնք կյանքի հետ համատեղելի են: Ապահովության համար տեղափոխվել է Երևան: 

Աշխատակիցներից Լենա Աբրահամյանի վնասվածքները թեթև էին, կառավարչի հետ եկավ, առաջին բուժօգնություն ստացավ և գնաց: Շուխյան Հայկը հոսպիտալացվել է, Արմեն Մինասյանի գլուխն է վնասվել, օգնություն ենք ցուցաբերել: Վերջինս բանկի աշխատակից չէ, կնոջն էր բանկ տարել, այդ պահին եղել էր պայթյունը: Կնոջ մազերն են այրվել»,- տեղեկացրին բժշկական կենտրոնից:

Մարիամ Նալբանդյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular