ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանադան Հայաստանում դեսպանություն է բացում. Կանադայի ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ​​ներկայության և հնարավորությունների ընդլայնման մասին: Նախարարի խոսքով՝ դիվանագիտությունն ամենաարդյունավետ միջոցն է անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցում, ինչպես նաև արձագանքելու մարտահրավերներին աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերի պայմաններում:

«Մենք Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում, վերափոխում ենք լիակատար դեսպանատների՝ մշտական դեսպաններով, և ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լատվիայում մեր դեսպանատան միջոցով: Այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին:

Բացի այդ, հետևելով Եվրամիությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց և Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաև Հայաստանում և կնշանակի դեսպան: Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:

Այս դիվանագիտական ​​ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական համագործակցությունը և աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,- նշել է Կանադայի ԱԳ գլխավոր դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular