ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ներկայությունը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը. Իրանի նախագահը` Ալիևին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունիսի 29-ին Աշխաբադում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

Ողջունելով Իրանի նախագահին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Անցյալ անգամ մենք հանդիպեցինք այստեղ՝ Թուրքմենստանում, և այս անգամ նույնպես։ Վերջին հանդիպումից հետո մեր հարաբերությունները հրաշալի լիցք ստացան, և կապերը սկսեցին էլ ավելի արագ զարգանալ։ Կազմակերպվել են կառավարության անդամների փոխայցելություններ։ Լավ առաջընթաց կա մի շարք հարցերում, մասնավորապես, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Ուստի վստահ եմ, որ այսօրվա հանդիպումից հետո մեր հարաբերությունների զարգացմանը եւս մեկ խթան կհաղորդվի, եւ մեր եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կապահովվի։ Երկու ժողովուրդների ընդհանուր պատմությունը հիանալի հիմք է մեր հարաբերությունների համար»։

Իր հերթին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է. «Ես նույնպես շատ ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ։ Կարծում եմ, որ Կասպից ծովի հետ կապված կարևոր հարցերից մեկն այն է, որ մերձկասպյան երկրների ղեկավարները պարբերաբար հանդիպեն։ Իհարկե, մենք ունենք այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Ձերդ Գերազանցության այցը Թեհրան և իմ այցը Բաքու։ Այնուամենայնիվ, հանդիպումների համար նման հարթակների օգտագործումը նույնպես նպաստում է մեր հարաբերությունների զարգացմանը: Ներկայումս երկու երկրների հարաբերությունների ներուժն ավելի բարձր է, քան օգտագործվում է։ Կարծում եմ, որ մենք չկարողացանք լիովին օգտագործել մեր հարաբերություններում առկա էական ներուժը։ Կարծում եմ, որ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունները, առևտրամշակութային կապերը կարող են ավելի զարգացած լինել, քան այժմ»։

Նա նաև նշել է. «Իսրայելի ներկայությունը ոչ մի կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը։ Տարածաշրջանում անվտանգությունը ձեռք է բերվում տարածաշրջանի երկրների համագործակցության շնորհիվ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular