ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Չինաստանի և Թուրքիայի հետ կաճի. Հայաստանը նույնպես շանս ունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Orientalexpress.info-ն գրում է, որ, ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից (Ռուսաստանի կառավարության կողմից անբարյացակամ համարվող երկրներ) 2021 թվականին Ռուսաստան ներմուծումը կազմել է ապրանքաշրջանառության մոտ 45%-ը, և ներկայումս հենց նրանք են ապահովել ներմուծման ամենամեծ անկումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր։ Այս մասին հայտնի է դարձել ACRA վարկանիշային գործակալության վերլուծաբանների հաշվարկներից։

Մայիսին Ռուսաստանը հաստատել է այն ապրանքների ցանկը, որոնք ընկել են զուգահեռ ներմուծման թույլտվության տակ (ապրանքների ներմուծում առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ համաձայնության): Գործակալության գնահատականներով դա դրամական արտահայտությամբ ծածկում է ապրանքների բոլոր մատակարարումների մոտ 36%-ը։

Զուգահեռ ներմուծումը կօգնի խուսափել դեֆիցիտից, թեև դրանց ծավալները կլինեն ավելի ցածր, քան նախկինում, իսկ գները կլինեն ավելի բարձր, քան պատերազմից առաջ՝ հավելյալ գործարքների (ներառյալ առաքման ծախսերի) պատճառով: Վերլուծաբանները կանխատեսում են Ռուսաստանի ապրանքաշրջանառության աճ այն երկրների հետ, որոնցով կիրականացվեն հիմնականում մատակարարումները: Դրանք են առաջին հերթին Թուրքիան, Ղազախստանը, Չինաստանը և Հայաստանը։ Հայաստանի համար այդ ամենի էֆեկտը համեմատած այլ երկրների հետ կարող է զգալի լինել նախկին ցածր բազայի պատճառով. 2021 թվականին Հայաստանից իրականացվել է ռուսական ներմուծման ընդամենը 0,2%-ը։ Այնուամենայնիվ, Ռուսաստան ընդհանուր ներմուծումն այս տարի, ըստ ACRA-ի, կարող է նվազել 20-30%-ով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular