ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…արժույթ եվրո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարդիկ, ովքեր քիչ թե շատ հետևում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, գիտեն, որ 1999 թվականի հունվարին նոր արժույթ է հայտնվել։ Միացյալ Եվրոպայում Եվրոն է սկսել շրջանառվել որպես արժույթ։ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկրները ստիպված են եղել հրաժարվել իրենց պետական ​​արժույթներից ճանաչելով եվրոն։ Այդ արժույթի ներդրումը շատ ավելի հեշտացրել է ինչպես ֆինանսիստների, այնպես էլ սովորական զբոսաշրջիկների կյանքը: Հիմա Եվրոպայով մեկ ճանապարհորդելիս, պետք չէ մտածել, թե որտեղ փոխել առկա արժույթը տեղական արժույթներով, հետո նորից մնացորդը փոխել հնով կամ նոր երկրի արժույթով: Նոր արժույթը սկսել է արագորեն տարածվել։ Շատ վերլուծաբաններ սկզբից կանխատեսել են դրա փլուզումը, իսկ որոշները անգամ ուրախացել են կանխատեսելով եվրապական արժույթի անկումը: Բայց ներկա պահին արժեթղթերի շուկաներում այն ​​գնահատվում է դոլարից բարձր և շատերը ցանկություն ունեն իրենց խնայողությունները պահել եվրոպական արժույթով։

Իսկ ամեն ինչ սկսվել էր մերիկյան դոլարի ակտիվ արժևորումից։ Ֆինանսիստները հասկացել են, որ եվրոպական արժույթներից և ոչ մեկը միայնակ չի կարող մրցել Ամերիկայի Միացյալ Նահանգների արժույթի հետ։ Արդյունքում 1957 թվականին Հռոմում մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչներ ստորագրել են համաձայնագիր Եվրոպական տնտեսական ընկերության ստեղծման մասին։ Եվրամիության առաջին անդամներն ու հիմնադիրներն են եղել Ֆրանսիան, Բելգիան, Արևմտյան Գերմանիան (ԳԴՀ), Իտալիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները։

1969 թվականին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները քննարկել են մեկ միասնական դրամական միավորի ստեղծման հարցը։ Հետո 1972 թվականին Բրետտոն Վուդսի պայմանագիրը չեղարկվել է, և նույն թվականին ստորագրվել է Եվրոպական համաձայնագիրը, ըստ որի փոխադարձ արժույթների տատանումները սահմանափակվել են։ Սահմանագիծը որոշվել է 2,2%։ Որոշվել է, որ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ եվրոպական արժույթների միավորումը կարող է տատանվել մինչև 4,5%-ի սահմաններում: 1973 թվականին արժույթների փոխադարձ ազատ օգտագործման մասին համաձայնագիր է կնքվել Դանիայի, Անգլիայի և Իռլանդիայի միջև։ 1978 թվականին եվրոպական արժույթները ֆոնդային շուկայի կտրուկ տատանումներից պաշտպանելու նպատակով համաձայնագիր է վավերացվել միասնական եվրոպական արժութային համակարգի զարգացման մասին, և դա դրական է ընդունվել բոլորի կողմից։ Հայտնվել է Եվրոյի նախորդը՝ Էքյուն: Այն ստեղծվել է որպես ԵՄ անդամ երկրների համար վճարման միջոց։ Էկյուն պետք է փոխարիներ ազգային արժույթներին։ Այն բանից հետո, երբ մնացած պետությունները ևս սկսել են միանալ Եվրամիությանը 1996 թվականի դեկտեմբերին, եվրոպացի առաջնորդները  որոշել են 1999 թվականին շրջանառության մեջ մտցնել նոր արժույթը՝ Եվրոն: Այն երկրները, որտեղ շրջանառվելու էր եվրոն, պետք է համապատասխանեին որոշակի չափանիշների հաշվի առնելով ֆինանսական վիճակը և երկրի բյուջեն։ Հետագայում ընդունվել են եվրոյի թղթադրամները և մետաղադրամները իրենց համապատասխան միասնական տեսքով, և որոշվել է այն պետությունների ցանկը, որոնց շրջանառության մեջ կներդրվի նոր դրամական միավոր։ Եվ սկսած 1999 թվականի հունվարից եվրոպական արժույթը սկսել է իր շրջանառությունը աշխարհի և Եվրոպայի մարդկանց դրամապանակներով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular