ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ սպառնալիքներով որևէ մեկին քաղաքական պայքարից չեն շեղելու, չի պակասելու վճռականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ որոշում կայացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին:

Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ:

1or.am-ը կապ հաստատեց Գեղամ Մանուկյանի հետ՝ իմանալու համար՝ արդյոք որևէ «նախազգուշացում» ստացե՞լ է իշխող կուսակցությունից.

«Ոչ, չեմ ստացել: Որոշելիքն իրենցն է, ամեն օր մի նոր բան են մտածում: Միայն մի բանում թող վստահ լինեն, որ այդ սպառնալիքներով որևէ մեկին քաղաքական պայքարից չեն շեղելու, չի պակասելու վճռականությունը»:

Մեր դիտարկմանը, թե իշխանությունների ցանկում մոտ 10 պատգամավորի անուն կա, ինչու են հենց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին վերցրել նշանառության տակ, Մանուկյանն արձագանքեց.

«Իրենց տրամաբանությունը ես չեմ կարող մեկնաբանել»:

Մարիամ Նալբանդյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular