Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նախօրեին Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մադրիդում այս օրերին ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանակցություններից հետո հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք համաձայնության հասանք: Այն Ֆինլանդիայի և Շվեդիայի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ։ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ հայտարարություն են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի շահերը ու մտահոգությունները՝ ներառյալ զենքի արտահանումը և ահաբեկչության դեմ պայքարը»,- Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին հայտարարել է Ստոլտենբերգը։

Հայտարարությունը բաղկացած է 10 կետից: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

1. Ֆինլանդիան և Շվեդիան դատապարտում են բոլոր ահաբեկչական կազմակերպությունների կողմից Թուրքիայի դեմ իրականացված հարձակումները։

2. Ֆինլանդիան և Շվեդիան պարտավորվում են կանխել/խոչընդոտել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և բոլոր այլ «ահաբեկչական կազմակերպությունների» ու վերջիններիս հետ կապ ունեցող անձանց գործունեությունը:

3. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը կանխելու նպատակով որոշում են կայացրել մեծացնել եռակողմ համագործակցությունը:

4. Շվեդիան ու Ֆինլանդիան, հաշվի առնելով Թուրքիայի տրամադրած տեղեկատվությունը, ապացույցները և հետախուզական տվյալները, արագացված կարգով քննության կառնեն ահաբեկչության մեջ կասկածվող անձանց արտաքսման կամ արտահանձնման պահանջները։

5. Ֆինլանդիան և Շվեդիան հետաքննություններ կսկսեն և կարգելեն PKK-ի և նրա բոլոր «մասնաճյուղերի» դրամահավաքներն ու մարդկանց հավաքագրումը։

6․ Թուրքիան վերահաստատում է իր աջակցությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և իր աջակցությունն է հայտնում Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերին։

7. Որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցներ, Ֆինլանդիան ու Շվեդիան չեն աջակցելու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» (YPG, PYD- ռազմական թև) և գյուլենական համայնքին, որոնք նույնպես Թուրքիայում ահաբեկչական են համարվում:

8. Շվեդիան հաստատում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի ահաբեկչական հանցագործությունների մասին նոր և ավելի արդյունավետ օրենքը, իսկ կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի կանոնադրությունը կհամալրի:

9. Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան հաստատում են, որ իրենց միջև այլևս չկա սեփական արտադրության զենքի մատակարարման էմբարգո։

10. Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան պարտավորվում են պայքարել ապատեղեկատվության դեմ և կանխել այդ երկրների ներքին օրենսդրության չարաշահումն ահաբեկչական կազմակերպությունների օգտին կամ առաջխաղացման, ինչպես նաև Թուրքիայի դեմ բռնությունը խրախուսող գործունեության նպատակով:

«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ Բայդեն
Ամենադիտված