ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի մանր վրեժխնդրությունը ծիծաղ է հարուցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ նիստ է արել և որոշում կայացրել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից հեռացնել «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին էլ հեռացնելու են Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Այս մասին հայտնել է իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Երեկ ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՔՊ-ն քննարկելու է նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորների մանդատներից զրկելու հարցը։ Ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նշանառության տակ է վերցրել 14 այդպիսի պատգամավորների։ Սակայն մեր տեղեկություններով առայժմ մանդատներից զրկելու հարցը առկախել են և որոշել միայն պաշտոններից հեռացնել Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին։

Ազգային ժողովում ընդդիմությունը 3 պաշտոն ունի, տարածաշրջանային ինտեգրման հանձնաժողովը ղեկավարում է «Հայաստան» դաշինքից Արմեն Գևորգյանը։ Վերջինս նույնպես զգալի բացակայել է Ազգային ժողովի նիստերից, նաև նրա գործը Ռոբերտ Քոչարյանի հետ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում։ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն էլ գլխավորում է «Պատիվ ունեմ» դաշինքից Թագուհի Թովմասյանը։ 

Ո՞րն է պատճառը, որ հենց այս երկուսը՝ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանն են հայտնվել իշխանության նշանառության տակ։

Սաղաթելյանը անձամբ է համակարգում «Դիմադրության շարժման» հանրահավաքները և վերջին երկու ամսվա ընթացքում ուշագրավ բացահայտումներ ու արտահայտություններ է արել գործող իշխանությունների հասցեին։ Վահե Հակոբյանն էլ իր կուսակցության՝ «Վերածնվող Հայաստանի» անդամների հետ, լրջորեն աջակցում է «Դիմադրության շարժման» բազմամարդությանը։ Եվ, ըստ էության, հենց սա է պատճառը, որ երկուսն են առայժմ հայտնվել իշխանության թիրախի տակ։

Իհարկե թե՛ Սաղաթելյանը, թե՛ Հակոբյանը ծիծաղելի են համարում այս որոշումը, ավելին, նշում են, թե պաշտոններից ազատվելը լրացուցիչ ազատություն կհաղորդի իրենց ընդդիմադիր գործունեությանը և կաշկանդված չեն լինի Ազգային ժողովում զբաղեցրած պաշտոնում։ Այդուհանդերձ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է քննարկել մի ամբողջ այլ պատգամավորների հեռացնելու հարցը։ 

Թեև ՔՊ սորոսական թևը Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ շարունակում է պնդել, որ նման որոշումը որքան էլ պայմանավորված լինի օրենքով, լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու միջազգային գործընկերների կողմից, այդուհանդերձ ՔՊ վերնախավը մտադիր չէ ընկրկել և ամեն ինչ անելու է պատգամավորներին պատժելու համար։ Փաստարկներից մեկը, որ հնչում է սորոսական թևից, այն է, որ ցուցակներում հաջորդ ներկայացված անձինք ոչ պակաս եռանդով են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և շատ ավելի կանխատեսելի են ներկայումս պատգամավոր աշխատող մարդիկ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը վստահ է, թե այս կերպ ընդդիմությանը պատժելով՝ լուրջ քաղաքական քայլ է անում, իսկ նորեկների հետ հնարավոր կլինի պայմանավորվել։ «Հայաստան» դաշինքում, մեր տեղեկություններով, բավական վճռական են տրամադրված մինչև վերջ պայքարելու և մտադիր չեն ընկրկել իշխանության առջև։

Աշոտ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular