Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանների թերթում. որտե՞ղ Լավրովը առաջընթաց տեսավ Բաքվի և Երևանի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iz.ru-ն գրում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից երկու օր առաջ Ադրբեջանն ու Ռուսաստանը հռչակագիր են ստորագրել դաշնակցային համագործակցության մասին, և Բաքուն, որը ՀԱՊԿ ռազմական բլոկի մաս չի կազմում, պաշտոնապես դարձել է Ռուսաստանի դաշնակիցը։ Դա, ըստ Իլհամ Ալիևի, «արտացոլում է 30 տարվա ընթացքում զարգացած հարաբերությունների մակարդակը»։ Բայց այն թե ի՞նչ է նշանակում դաշնակցային կարգավիճակը՝ գործնականում դեռ հայտնի չէ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, այցելելով Բաքու, ասել է, որ կողմերը «կսկսեն հռչակագրի ոլորտային, գործնական իրականացումը»։ Առավել հետաքրքիր է այն, որ ապրիլի վերջին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և «բացահայտ հայտարարում է դա` չթաքնվելով ծառի հետևում»։ Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ-ում կայացած մամուլի ասուլիսում հակիրճ պարզաբանել է, որ «Մոսկվան գնահատում է Ադրբեջանի ղեկավարության հավասարակշռված, պատասխանատու վերաբերմունքը» այդ հարցում։

Ինչպես «Iz.ru»-ին պարզաբանել է Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, դաշնակցային հռչակագրի գործնական իրականացում դեռ չի եղել, քանի որ, «իրավիճակից ելնելով, Ռուսաստանը դեռ չի կարող այն սկսել իրականացնել և ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա»։

Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներում և՛ երկրի նախագահը, և՛ ԱԳՆ ղեկավարը հանդես են եկել խաղաղասիրական օրակարգով։ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումն է և հաղորդակցությունների բացումը։ Նա հավելել է, որ հույս ունի նաև այնպիսի գործնական քայլեր տեսնել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ, որը «կապահովի ադրբեջանական ապրանքների և քաղաքացիների անխոչընդոտ անցումը Նախիջևան»։ Ադրբեջանական այդ անկլավը երկրի հիմնական տարածքից առանձնացված է հայկական Սյունիքի մարզով, և այդ մարզով դեպի Նախիջևան ուղիղ տրանսպորտային միջանցքը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը կլինի ամենակարճ ճանապարհը։

«Բայց, ցավոք սրտի, չնայած այն բանին, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկուկես տարի, դա դեռ դեռ չի կատարվել»,- ամփոփել է Ադրբեջանի նախագահը։

Հունիսի 9-10-ը Երևան այցելած ռուս նախարարը, որը հանդես է գալիս, որոշ չափով, որպես խաղաղարար երկու մայրաքաղաքների միջև և ասել է, որ Մոսկվան տեսել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ բանակցել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, և Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ հարցում։

«Հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, մեր գնահատմամբ, որոշակի առաջընթաց է գրանցել։ Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոերթևեկության կազմակերպման խնդիրը, որպեսզի արհեստական ​​խոչընդոտներ չստեղծվեն,- ասել է Սերգեյ Լավրովը,- ռեժիմը կպարզեցվի, բայց բացարձակապես հիմնված լինի հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և այստեղ որևէ երկիմաստություն լինել չի կարող»։

Բաքուն, սակայն, պնդում է միջանցքի արտատարածքային լինելը, և դա էլ հիմնական փորձաքարն է։ Ըստ Լավրովի՝ առաջընթաց կա նաև սահմանազատման հարցում։

«Սահմանազատման հարցով երկրորդ հանդիպմանը Երևանյան գործընկերները հաստատել են իրենց պատրաստակամությունը, հիմա որոշվում են ժամկետները։ Ես ոչ մի տեղից որևէ ազդանշան չեմ տեսել, որ կողմերը չեն ցանկանում մասնակցել բանակցություններին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Այնուամենայնիվ, երկու երկրների սահմանին դեռևս լարված իրավիճակ է:

Բաքու-Երևան երկխոսության մեջ երրորդ կողմի դերին հավակնում է նաև ԵՄ-ն։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ արդեն երեք անգամ հանդիպել են Բրյուսելում։ Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԵՄ-ն փորձում է «ներդնել իր ջանքերը մնացած խնդիրների լուծման գործում», սակայն միջնորդների Մինսկի խումբը, որը երկար տարիներ համարվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական մեխանիզմը, «դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ»։ Իսկ կոնկրետ Բաքվի համար, իրենց խոսքերով, «հակամարտությունը անցյալում է», և երկիրը կենտրոնացած է «վերադարձված» տարածքների վերականգնման վրա։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, սակայն, չի կիսում այդ ամբողջ լավատեսությունը: Նրա խոսքով, խոսակցությունները, թե կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը «ընթացվում է ոչ միայն վերջին մեկուկես տարում, այլ նաև բոլոր 30 տարիներին»։ «Միևնույն է, խնդիրը կմնա նրանում, որ հակամարտությունը կարծես թե լուծվել է թղթի վրա, բայց խաղաղություն չկա, իսկ հաշտության պայմանագիրը դրա համար բավարար չի լինի։ Ադրբեջանի ողջ օրակարգը իրական խաղաղության հետ կապ չունի: Դա ընդամենը ևս մեկ բանակցային տարր է ավելի շատ տարածքներ, ավելի շատ քաղաքական, տնտեսական և այլ զիջումներ ստանալու համար»,- «iz.ru»-ի հետ զրույցում իր մտքերով է կիսվել փորձագետը։ Նրա խոսքով հակամարտության միակ լուծումն այն է, «երբ կողմերը ունեն ապագայի ընդհանուր տեսլական»։ «Բայց ես այս պահին նման հեռանկար չեմ տեսնում։ Ուստի Ռուսաստանը (որպես միջնորդ) առավել նախընտրելի է, քանի որ կարող է գոնե իր խոսքերը հիմնավորել ուժային փաստարկներով։ Բայց, հաշվի առնելով Ռուսաստանի շուրջ բոլոր աշխարհաքաղաքական ռիսկերը, այդ ճանապարհը ևս բավականին ռիսկային է»,- ասել է Միքայելյանը։

Քաղաքագետ Դենիս Դենիսովն էլ «iz.ru»-ին ասել է, որ հայ հասարակության վերաբերմունքն է խոչընդոտում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ երկրում Զանգեզուրի միջանցքի նախագիծն ընկալվում է որպես հերթական պարտություն, նրանց համար դա սկզբունքային պահ է։ «Քանի դեռ բնակչության վերաբերմունքը չի փոխվել, բոլոր մակարդակներում էլ արգելափակումներ են լինելու»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ» Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհովՓաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին«Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում էԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)Արաբկիր վարչական շրջանի փոխթաղապետն անվայելուչ արարքի համար մնաց անպատիժ10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞
Ամենադիտված