ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան որոշել է աջակցել Ֆինլանդիային և Շվեդիային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի իշխանությունները սկսել են համատեղ փաստաթուղթ մշակել Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորության վերաբերյալ, գրում է Helsingin Sanomat-ը։ Թերթը հայտնում է, որ Մադրիդում ռազմաքաղաքական դաշինքի մասնակից երկրների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները Ֆինլանդիայի իր գործընկեր Սաուլի Նինիստոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ տևել են մոտ երկու ժամ։ 

Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան պատրաստել են համատեղ եռակողմ փաստաթուղթ, որը վերջնական տեսքի կբերվի Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Նինիստոյի, Անդերսոնի և Էրդողանի հանդիպումից հետո։ Փաստաթուղթը կվերաբերի ահաբեկչության և զենքի արտահանման հետ կապված Թուրքիայի մտահոգություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular