ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Զեյնալյանը՝ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում չընտրվելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ ԱԺ արտահերթ նիստին հրապարակվեցին վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ 

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվեց Լիանա Հակոբյանը։ Նրա օգտին միաձայն քվեարկեց 68 պատգամավոր։ Ընդ որում, մյուս երկու թեկնածուների՝ Վարչական դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի և արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի օգտին ոչ ոք չի քվեարկել։ Ինքը՝ Զեյնալյանը, կոչ էր արել իր օգտին չքվեարկել՝ մատնանշելով, որ իրեն տեսնում է Սահմանադրական դատարանում։

1or.am-ը կապ հաստատեց  Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ՝ իմանալու կարծիքը քվեարկության վերաբերյալ և հարցնելու, թե ինչ հեռանկաներ ունի ՍԴ-ի հետ կապված:

«Ձեր հարցերին ի պատասխան՝ ասում եմ՝ շնորհավորում եմ ընտրված բոլոր դատավորներին»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular