ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Շատերի գնահատմամբ` ասուլիսը բավականին տխուր տպավորություն է թողել, Ադրբեջանը սպառնում է պատերազմով:

1or.am-ը վարչապետի ասուլիսի վերաբերյալ լսել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքը.

«Ես մոտ 1.5 ամիս առաջ եմ լրատվամիջոցներին ասել, որ Նիկոլը գնում է նոր պատերազմի, պատրաստում է նոր պատերազմի հիմքերը և այդ ամեն ինչը գցում է Ադրբեջանի վրա: Ինքն այդ ծրագրի, այդ պատերազմի մի մասն է, խաղում է հայ ժողովրդի գլխին նոր պատերազմ սարքելու խաղ: Իհարկե, նա մենակ չէ այդ խաղում, դրսից ուժեր կան, բայց ինքն այդ խաղի մեջ է և համաձայնել է խաղալ երկրորդ անգամ»:

Այսինքն` «խաղաղության օրակարգը» կե՞ղծ է.

«Սուտ բան է, մենք խաղաղության օրակարգի մասին հայտարարելու առաջին իսկ օրվանից ենք ասել, որ այն կեղծիք է»:

Հիշեցնենք, որ շուրջ 5 տասնյակ լրատվամիջոց հրաժարվել էր մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ձևաչափով ասուլիսին: Զաքարյանի գնահատմամբ` դրանք ինքնասիրություն ունեցող լրատվամիջոցներն են:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular