ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանի զորամասերից մեկում հայտարարել է, որ «պատերազմից հետո ադրբեջանական բանակն էլ ավելի է ուժեղացել թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով»:

«Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել մեր բանակը զարգացնելու ուղղությամբ: Նոր պայմանագրեր են կնքվել ամենաժամանակակից զենքի գնման համար։ Այդ պայմանագրերն արդեն կատարվում են, նոր սպառազինություններ ու ամենաժամանակակից տեխնիկա են մատակարարվում ու կմատակարարվեն Ադրբեջանին։ Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն:

«Խաղաղության դարաշրջանում» Ադրբեջանն ինչու՞ է ամրացնում դիրքերն ու ուժեղացնում սպառազինությունը: 1or.am-ը փորձել է պարզել ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ զրույցում.

«Ալիևի այցերը Քարվաճառ և Արցախի օկուպացված այլ տարածքներ պարբերական բնույթ է կրում և կրելու է: Առաջին հերթին ադրբեջանական կողմը փորձում է իրենց 30 տարվա հոգեբանական բարդյութը չեղարկել, մարդիկ, ովքեր չէին կարողանում այցելել այդ տարածքներ, հիմա այդ հնարավորությունն ունեն: Բացի այդ, Ալիևը փորձում է անվտանգության զգացողության հիմքը դնել. նախագահի այցը օկուպացված տարածքներ ամրապնդում է այն կարծիքը, որ այդ տարածքներն անվտանգ են և վերաբնակեցումը հնարավոր է: Դրա համար այս բոլոր գործողությունները պետք է դիտարկել այս համատեքստում: Հաշվի առնելով, որ Ալիևն իր հորից ժառանգած պարտվողականության բարդույթից մինչ օրս չի կարողանում ազատվել, անընդհատ հայերին մեղադրում է աշխարհում տեղի ունեցող բոլոր պրոցեսների մեջ, դրա համար իր այցերով փորձում է նաև որոշակիորեն գրգռել այստեղի հասարակությանը: Այս այցերում պետք չէ տեսնել ինչ-որ էպիկ պրոցեսներ»:

Անդրադառնալով նոր սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը, ադրբեջանագետը նշեց.

«Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը 44-օրյա պատերազմից հետո մինչև վերջ գնալու նպատակ է իր առջև դրել և միշտ էլ իր խնդիրների կարգավորումը տեսնում է ուժային ճանապարհով: Կլինի սպառազինության գնում, կլինի Թուրքիայի հետ զորավարժությունների անցկացում, չպետք է մոռանալ Շուշիի հռչակագիրը, այս բոլոր պրոցեսները ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, որի ռիսկն ամենամեծը, ամենայն հավանականությամբ, կլինի 2025 թվականին, երբ կլրանա խաղաղապահների տեղակայման ժամկետը: Հենց այդ ժամանակ էլ Ադրբեջանի համար կանաչ լույս կվառվի, որ իրականացնի Արցախն ամբողջությամբ հայաթափելու իր ծրագիրը և թիրախն ուղղի դեպի մեր հայրենի հող, դեպի Սյունիք»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular