2022թ. ամռան ամենանորաձև կիսաշրջազգեստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![2022թ. ամռան ամենանորաձև կիսաշրջազգեստը](/timthumb.php?src=disc/26-06-22/e9dcc890b2c3b43a7ad3660c4b31bb14.jpg&w=780)
90-ականները վերադառնում են նոր թափով: 2022թ. ամառային զգեստապահարանի գլխավոր իր 90-ականների հոլիվուդյան ֆիլմերից հայտնի «դպրոցական» կարճ, վանդակավոր կիսաշրջազգեստներն են: Նման կերպարով օրեր առաջ փայլեց Բելլա Հադիդը: Ընկերոջ՝ Մարկ Քալմանի հետ լանչի համար 25-ամյա մոդելն ընտրել էր կարճ, վանդակավոր կիսաշրջազգեստ, Burberry-ի կայծակաճարմանդով վերնաշապիկ և կարամելի գույնի փոքրիկ պայուսակ։ Լոֆերները և սպիտակ գուլպաներն ամբողջացրել են կերպարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը