ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հայելային պատասխան տալ Արևմուտքի ագրեսիվ գործողություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նշել է, որ անհրաժեշտ է հայելային պատասխան տալ Արևմուտքի ագրեսիվ գործողություններին։

«Մենք շատ մտահոգված ենք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռների ուսումնական թռիչքներով»,- ասել է նա՝ հավելելով, որ նրանք միջուկային զենք կրելու համար վարժանքներ են անցկացնում։

«Սա շատ է նյարդայնացնում մեզ»,- հավելել է նա՝ խնդրանք հայտնելով դիտարկել հայելային պատասխանի հարցը:

Մասնավորապես, Լուկաշենկոն խնդրել է հարմարեցնել բելառուսական ինքնաթիռները միջուկային լիցք կրելու համար։

Ընդ որում, Լուկաշենկոն ընդգծել է, որ նկատի չունի, որ Ռուսաստանը վաղը պետք է միջուկային զենք բերի Բելառուս։

«Բայց ՆԱՏՕ-ի գործողությունների հետ այսպես կատակել չի կարելի»,- ասել է նա։

«Ես բարձրացնում եմ այդ հարցը, որպեսզի մենք պատրաստ լինենք ամեն ինչի, նույնիսկ ամենալուրջ զենքի կիրառմանը»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է հայրենիքը Բրեստից մինչև Վլադիվոստոկ պաշտպանելու համար՝ անվանելով դա երկու առաջնորդների անմիջական պատասխանատվություն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular