ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովի ուշագրավ ակնարկները Բաքվում. ի՞նչ առաջարկների մասին է խոսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Ադրբեջանում մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնք լույս են սփռում վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև ընթացող գաղտնի բանակցությունների, նաև քննարկվող հարցերի շրջանակների վրա, և այդ փաստերը Հայաստանի իշխանությունների գործուն ջանքերով գաղտնի են մնում հանրությունից։ Մասնավորապես Լավրովը հայտարարել է, թե դելիմիտացիայի և դեմարկացիայի կոնկրետ առաջարկներ կան և ինքն ուրախությամբ այդ առաջարկները կքննարկի Իլհամ Ալիևի հետ։ Մինչ այս պահը որևէ կերպ դելիմիտացիայի և դեմարկացիայի առաջարկները հայ հանրությանը չեն ներկայացվել, նույնիսկ չեն տեղեկացրել, որ առաջարկներ կան, ընդամենը աշխատանքային խմբի մակարդակներով մեկ-երկու հանդիպում է եղել, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ է։

«Ի՞նչ առաջարկությունների մասին է խոսում Լավրովը, արդյո՞ք դրանք քննարկվել են Երևանում, թե Մոսկվան որոշակի քաղաքական առևտրի դաշտ է բացում Բաքվի հետ, մանավանդ, որ առաջիկա օրերին տեղի է ունենալու կասպյան երկրների գագաթնաժողովը»,- այս հարցադրումը ֆեյսբուքյան իր էջում անում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Ի դեպ Լավրովը, դիմելով Ալիևին, բառացի ասել է. «Դուք հիշատակեցիք հարաբերությունների կարգավորման խաղաղ պայմանագրի մասին, ապագա համաձայնագրի այն դրույթների մասին, որոնք դուք փոխանցել էիք։ Մենք ի դեպ լսել էինք հայկական կողմի վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ այդ հարցի շուրջ բանակցություններ վարել»։

Ռուսաստանի արտգործնախարարը, փաստացի, խոսում է միայն ադրբեջանական կողմի հինգ պահանջների մասին, որևէ կերպ չի անդրադառնում հայկական կողմից դրանք լրացրած ևս 6 առաջարկների վերաբերյալ, չի բացառվում ընդհանրապես, որ հայկական կողմի առաջարկները հաշվի չեն առնվել, և հերթական անգամ փաշինյանական վարչախումբը պարզապես պղտոր ջրում ձուկ է բռնում՝ հանրությանը խաբելով, թե քննարկվում են նաև իրենց առաջարկները։

Ռուսաստանի արտգործնախարարի և Իլհամ Ալիևի հանդիպումը հերթական առիթն էր, որպեսզի ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրանքներ հասցեագրի։ Իլհամ Ալիևն, օրինակ, իր խոսքում նշել է, թե Հայաստանն իրավական պարտավորություն ունի՝ բացելու դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքները, սակայն պատերազմից մեկուկես տարի է անցել, հայկական կողմը հրաժարվում է իրականացնել այդ պարտավորությունը։ Ալիևը նաև պնդել է, որ Երևանը դեռ չի արձագանքել «խաղաղ համաձայնագիր» ստորագրելու Բաքվի առաջարկին։

Արման Արզումանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular